ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Աննա Հակոբյանն այցելել է «ՍՕՍ Մանկական Գյուղեր» բարեգործական հիմնադրամի Իջևանի մասնաճյուղ
ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանն այցելել է «ՍՕՍ Մանկական Գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի Իջևանի մասնաճյուղ:
Իջևանի քաղաքապետ Հայկ Ղալումյանի, «ՍՕՍ Մանկական Գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի ազգային տնօրեն Սպարտակ Սարգսյանի և հիմնադրամի Իջևանի մասնաճյուղի տնօրեն Գևորգ Թադևոսյանի ուղեկցությամբ Աննա Հակոբյանը շրջել է խնամքի կենտրոնով, զրուցել այնտեղ ապրող երեխաների և հիմնադրամի ներկայացուցիչների հետ: Վարչապետի տիկինը մասնակցել է հիմնադրամի կազմակերպած ամանորյա միջոցառմանը, դիտել է երեխաների մասնակցությամբ ներկայացումը:
Հայաստանի Հանրապետությունում «ՍՕՍ Մանկական Գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամն իր գործունեությունն սկսել է 1988 թվականի Սպիտակի կործանարար երկրաշարժից անմիջապես հետո։ Հիմնադրամը երեխայակենտրոն կազմակերպություն է, որի առաքելությունն է ապահովել կյանքի դժվարին իրավիճակներում գտնվող երեխաների խնամքը՝ ընտանիքին մոտ պայմաններում: ՍՕՍ Մանկական Գյուղ Իջևանը գործում է 2009 թվականից:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես է «յաշիկի» վարորդը տաքսու տարեց վարորդին գցում գետնին ու ոտքերով հարվածում
Ֆեյսբուքյան օգտատեր Գնել Հայրապետյանը «Ճանապարհային ոստիկանություն և կարմիր գծեր» էջում տարածելել է տեսանյութ և լո...
«Սա մուսռ ա, բռնել ա տալու»․ քաղաքացին ահազանգում է՝ Խաչատուր Սուքիասյանի աշխատակիցները իրեն ծեծի են ենթարկել
Երեկ երեկոյան ինձ ծեծի են ենթարկել գործարար Խաչատուր Սուքիասյանի անվտանգության աշխատակիցները միայն այն պատճառով, որ մեքե...
Խախտումներ, որոնց դեպքում կգործի բալային համակարգը
Հունվարի 1-ից վարորդները մեկ տարվա համար 9 միավոր կստանան, խախտումներ թույլ տալու դեպքում դրանք կհանվեն։ Տուգանային միավ...
2019-ին հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 85.000 կրակոց. ՊԲ-ն ամփոփել է տարին
2019 թվականին արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տիրող իրադրությունը պայմանականորեն կարելի է համարել հարաբ...