Էրդողանը մեկնել է Բաքու
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վերընտրվելուց հետո առաջին անգամ պետական այցով ժամանել է Ադրբեջան։ Այս մասին արդեն հայտնել են ադրբեջանական լրատվամիջոցները։
Հեյդար Ալիևի միջազգային օդանավակայանում, որտեղ ծածանվել են երկու երկրների պետական դրոշները, Էրդողանի համար պատվո պահակախումբ է շարվել։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ու նրա կնոջը՝ Էմինե Էրդողանին, օդանավակայանում դիմավորել են Ադրբեջանի առաջին փոխվարչապետ Յաղուբ Էյուբովը, փոխարտգործնախարար Խալաֆ Խալաֆովը և այլ պաշտոնյաներ։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ադրբեջան են մեկնել նաև արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը, էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարը, ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը, Ազգային հետախուզական կազմակերպության ղեկավար Իբրահիմ Քալընը, տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն և այլք։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանը թիրախավորված կրակ է վարել Երասխում մետալուրգիական գործարանի ուղղությամբ․ ՀՀ ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Երասխի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈւ գործողությունների վերաբերյալ, որը ներկայացնում ենք ս...
Երասխի մետաղաձուլարանի մասին ՀՀ ՇՄՆ-ի պարզաբանումը՝ ի պատասխան Ադրբեջանի հայտարարության
ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը պարզաբանում է տարածել՝ ի պատասխան Երասխում մետաղաձուլարանի վերաբերյալ Ադրբեջանի հայտ...
Արցախի ժողովրդի դեմ Ադրբեջանի գործողություններն առավել սպառնալից բնույթ են ստանում. Արցախի ԱԳՆ
Արցախի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Լաչինի միջանցքի ամբողջական փակման կապակցությամբ, որը ներկայացնում ենք ստորև․ ...
Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի գլխավոր դատախազները հանդիպել են
Սանկտ Պետերբուրգում կայացել է գլխավոր դատախազների ռուս-հայկական-ադրբեջանական եռակողմ հանդիպումը։ Այս մասին հայտնում է ՌԴ...