ԱՄՆ–ն կմասնակցի նոր ԱԷԿ-ի անվտանգության գնահատման աշխատանքներին
ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանության է արժանացրել «Հայաստանի Հանրապետության միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջուկային կարգավորող հանձնաժողովի միջև միջուկային անվտանգության հարցերով տեխնիկական տեղեկատվության փոխանակման և համագործակցության մասին» hամաձայնագիրը հաստատելու մասին» նախագիծը։
Համաձայնագիրը ստորագրվել է 2023 թվականի մարտի 14-ին Վաշինգտոնում։
Ի դեպ, նախկինում ևս Հայաստանն այս ոլորտում համագործակցության համաձայնագրեր ստորագրել է ամերիկյան կողմի հետ (1995, 1997, 2007 և 2017թթ–ին)` ԱԷԿ–ի անձնակազմի վերապատրաստման,անվտանգության համակարգի վերազինման, միջուկային նյութերի ֆիզիկական պաշտպանության, ԱԷԿ-ի սեյսմիկ անվտանգության, օգտագործված վառելիքի չոր պահեստարանի անվտանգության գնահատման ու լիցենզավորման, ճառագայթման աղբյուրների անվտանգության բնգավառում փաստաթղթերի մշակման ոլորտներում։
Նոր համաձայնագիրը, սակայն, այս ուղղություններից բացի, նախատեսում է նաև ԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարացման, Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման լիցենզավորման փուլերում անվտանգության վերլուծության ու գնահատման իրականացման աջակցություն ԱՄՆ–ից, ինչպես նաև ռադիոակտիվ նյութերի և թափոնների անվտանգության, շրջակա միջավայրի մոնիթորինգի իրականացման, անվտանգությունը կարգավորող փաստաթղթերի մշակում։
Կառավարությունը, իր որոշմամբ, համաձայնագրի հաստատումը համարում է նպատակահարմար Հայաստանում ատոմային էներգիայի օգտագործման բնագավառի հետագա զարգացման համար։
Հաջորդ քայլը խորհրդարանի կողմից վավերացումն է ու ՀՀ նախագահի ստորագրումը։
Հիշեցնենք` ԱՄՆ կառավարության՝ Եվրոպայի և Եվրասիայի աջակցության ծրագրերի համակարգող Մարիա Լոնգին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում կազմակերպված լսումների ժամանակ հայտարարել էր, որ ԱՄՆ-ն դիտարկում է Հայաստանում և Եվրասիայի այլ պետություններում փոքր մոդուլային միջուկային ռեակտորներ կառուցելու հնարավորությունը։
Ըստ ամերիկյան կողմի` մոդուլային միջուկային ռեակտորների կառուցումը կարող է հանգեցնել ավելի մեծ էներգետիկ անկախության ինչպես Ռուսաստանից, այնպես էլ Չինաստանից։
Նմանատիպ հոդվածներ
Քիշնևում Փաշինյանի մասնակցությամբ հանդիպումն ավարտվեց
Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում ավարտվեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Ա...
Մոլդովայում կայացել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների ոչ պաշտոնական հանդիպումը
Մոլդովայում կայացել է նաև Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպումը: Հայտնում Баграмян 26 տելեգր...
Կանադայի Հայ Դատի հանձնախումբը կոչով դիմել է Փաշինյանին
Կանադայի Հայ Դատի հանձնախումբը (ANCC-Armenian National Committee of Canada) հատուկ հաղորդագրութմամբ իր խորը հիասթափությո...
Փաշինյանը կմասնակցի Էրդողանի երդմնակալության արարողությանը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 3–ին աշխատանքային այցով կմեկնի Թուրքիա։ Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծ...