Կարձանագրվի ծառայողական ավտոմեքենաների պատմական մինիմում. Փաշինյան
Կառավարությունը այսօր քննարկել է մարմիններին ամրակցված տրանսպորտային միջոցները հետ վերցնելու և պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացնելու մասին կառավարության որոշման նախագիծը։
Քննարկման ժամանակ դիմելով պետգույքի կառավարման կոմիտեի նախագահին Փաշինյանը հարցրեց, թե ինչ են պատրաստվում անել այդ մեքենաների հետ:
«Մեքենաները ընդունման հանձնումից հետո մեր մոտ պահառության կընդունվեն, դրանց մեծամասնությունը բնականաբար կվաճառվի, դրանց մի մասը, որոնք թարմ են, նոր են ավելի հին մեքենաների փոխարինման անհրաժեշտություն կլինի, այդ նոր մեքենաներով կփոխարինենք, բայց մեծամասնությունը վստահաբար աճուրդային եղանակով վաճառվելու»,- ասել է Առնակ Ավետիսյանը:
«Եթե ես ճիշտ եմ հասկանում, այսօր էլ մենք ունենք կրճատված ծառայողական ավտոմեքենաներ, բայց այս որոշումից ՀՀ ծառայողական ավտոմեքենաների պատմական մինիմումը կարձանագրվի, այսինքն ենթադրում եմ, որ մեր երկրի պատմության մեջ ավելի քիչ ծառայողական ավտոմեքենաներ չեն արձանագրվել, ինչը ինչը կարևոր է երկու ուղղությամբ, որ մենք կառավարման մարմինների ներկայացուցիչներին մղում ենք ավելի շատ շփվել մարդկանց հետ և նաև բյուջետային ծախսերի ուղղությունները փորձում ենք ավելի արդյունավետ դարձնել։ Իհարկե, սա էլ է մի հարց, որ մենք պետք է ընթացս մոնիտորինգ անենք և տեսնենք արդյունավետությունը լավարկելու ինչ մեխանիզմներ կան»,- նշել է Փաշինյանը:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանի ցանկությունը կմնա նրանց աչքի առաջ. Ալիև
Ադրբաջնի նախագահ Իլհամ Ալիևը խոսել է Իրանի տարածքով Ադրբեջանի կապի մասին՝ նշելով, որ եթե Հայաստանը ճանապարհ չի տրամադրու...
Տարանցման մասին խոսելիս պետք է նշենք Ադրբեջանը․ Միրզոյանը՝ Վրաստանի ԱԳ նախարարին
2024 թվականին ՀՀ-Վրաստան հարաբերությունները ունեցել են էական շոշափելի առաջընթաց: Այս մասին ՀՀ և Վրաստանի ԱԳ նախարարների...
Ես ուզում եմ ներողություն խնդրել մեր բանակից. Փաշինյան
ՀՀ ԶՈՒ կազմավորման 33-րդ տարեդարձի առիթով վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Պաշտպանության նախարարություն: ԶՈՒ ստորաբաժա...
Պուտինի խոսքերը ցույց են տալիս, որ նա վախենում է. Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին մեկնաբանել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի վերջին հայտարարությունները՝ գրեթե 3 տարի...