Մենք խոսքի համար մարդ չենք կալանավորում. Արայիկ Հարությունյան
Արտահերթ ընտրությունների կարիք չեմ տեսնում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը:
«Կարող է այնպիսի աշխարհացունց իրավիճակ լինի, ու դրանից ապահովագրված չէ որևէ երկիր, բայց մենք գնում ենք հունիսին կայանալիք հերթական ընտրություններին»,- ասել է Արայիկ Հարությունյանը։
Լրագրողների հարցին, թե բոլոր ընդդիմադիրներին ՔՊ-ն կալանավորում է, էլ ինչի՞ համար է պետք նախընտրական շտաբը, Հարությունյանն արձագանքել է, որ բոլոր հանցանք գործողները հայտնվում են համապատասխան տեղերում։
«Մեր մեղավորությունն այստեղ այն է, որ այդ համակարգերն այնպես արագ չեն բարեփոխվել, որ նման գործերն իրենց ժամանակին ավարտվեին, ոչ թե մի քանի տարում, որ նման խոսակցություններն ի չիք լինեին»,- ասել է ՔՊ-ականը, ով նշանակվել է նախընտրական շտաբի պետ։
Նա պնդել է, թե իրենք խոսքի համար մարդ չեն կալանավորում։
Նմանատիպ հոդվածներ
Ժաննա Անդրեասյանը՝ ԿԳՄՍ փոխնախարար
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Ժաննա Անդրեասյանը ազատվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալի պաշտո...
Իրանի նախկին նախագահը գաղտնի համագործակցել է «Մոսադի» հետ
Իրանի նախկին նախագահ Ահմադինեժադը գաղտնի համագործակցել է «Մոսադի» հետ, պնդում է Նյու Յորք Թայմսը։ Քաղաքական գործիչը...
Թշնամին ամենուրեք տապալվում է մեր ոտքերի տակ. հաղթանակը մերն է. Արցախի նախագահ
Այն միասնությունն ու հավաքական կամքը, որ դրսեւորում են մեր հայրենակիցները, անկասելի են դարձնում մեր հաղթանակի ընթացքը: Ա...
Ուկրաինայում հայ և վրացի գինեգործների դեմ պատժամիջոցներ են նախապատրաստվում
Արդեն մեկ տարի է, ինչ «Ուկրվինպրոմ» կորպորացիայի մեջ միավորված տեղական գինեգործները ձգտում են Ուկրաինայի կողմից պատժամիջ...