Ուկրաինայում հայ և վրացի գինեգործների դեմ պատժամիջոցներ են նախապատրաստվում
Արդեն մեկ տարի է, ինչ «Ուկրվինպրոմ» կորպորացիայի մեջ միավորված տեղական գինեգործները ձգտում են Ուկրաինայի կողմից պատժամիջոցներ սահմանել Վրաստանի և Հայաստանի մի շարք գինի արտադրողների և ապրանքանիշերի դեմ, որոնց արտադրանքը վաճառվում է Ռուսաստանում: Հայտնում է epravda.com.ua-ն։
Մայիսի վերջին «Ուկրվինպրոմը» անվտանգության խորհրդին ուղարկել է այն արտադրողների ցուցակը, որոնց առաջարկվում էր 10 տարով արգելել առևտրային գործառնությունները, կապիտալի դուրսբերումը Ուկրաինայի սահմաններից դուրս, ապրանքային նշանների, դոմեյնների իրավունքների օգտագործումը, լիցենզիաների չեղարկումը և այլն։ Ցուցակում ընդգրկված են 17 ձեռնարկություն, այդ թվում՝ հայտնի «ARARAT» և «Sarajishvili» կոնյակի ապրանքանիշերի և վրացական «Askaneli Brothers» գինիների արտադրողները։ Ցուցակում են Արարատ կոնյակի գործարանը, ՄԱՊ-ը, Երևանի կոնյակի գործարանը, Պռոշյանի կոնյակի գործարանը, Ավշարի գինու գործարանը, Աստաֆյան հոլդինգը, Վեդի Ալկոն:
Շուկայի մասնակիցները կոչ են անում ավելի հավասարակշռված մոտեցում ցուցաբերել պատժամիջոցների կիրառման հարցում, քանի որ ապրանքները Ուկրաինայում պահանջարկ ունեն և լայնածավալ արգելքի հետևանքով շուկայում կհայտնվեն կեղծված ապրանքներ։
Նմանատիպ հոդվածներ
Զինծառայողը կապ է հաստատել Ադրբեջանի հատուկ ծառայությունների ներկայացուցչի հետ․ ՀՀ–ում պետական դավաճանության դեպք է բացահայտվել
ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունն...
Արցախի նախագահի մեքենան առգրավվել է թմրամիջոցների շրջանառության գործի շրջանակում․ Sputnik
Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի ծառայողական մեքենան առգրավվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության գործի շրջանակներո...
Կիրանցի այլընտրանքային ճանապարհի մոտ նաեւ պատ է կառուցվում․ «Փաստինֆո»
Կիրանցի այլընտրանքային ճանապարհը պատշար է ունենալու երկու կողմից։ Կիրանց գյուղի վարչական ղեկավար Կամո Շահինյանի փոխանցմա...
«Ինչո՞ւ Լեռնային Ղարաբաղում հայեր չկան»․ Freedom House-ի զեկույցը
Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը ներկայացրել է փաստահավաք զեկույց՝ «Ինչո՞ւ Լեռնային Ղարաբաղում հա...