Բյուրեղավան համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել. պաշտոնավարումը կասեցվել է
Հակակոռուպցիոն կոմիտեից NEWS.am–ի հարցմանն ի պատասխան հայտնել են, որ քրեական վարույթի շրջանակում մեղադրանք է ներկայացվել Բյուրեղավան համայնքի ղեկավարի՝ Հակոբ Բալասյանին 9 դրվագով պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար (ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ի մաս): Քրեական վարույթն առնչվում է ձևական աճուրդների միջոցով հողերի ապօրինի օտարմանը: Կոմիտեից նաև հայտնել են, որ համայնքապետի նկատմամբ որպես խափանման միջոցներ են կիրառվել բացակայելու արգելքն ու պաշտոնավարման կասեցումը։
Ըստ տեղեկությունների համայնքապետի պաշտոնավարումը կասեցվել է։
Նմանատիպ հոդվածներ
Պայքարելու եմ, որ ճշմարտությունը տեղ հասցնեմ, վարչապետը պիտի իմանա. Հայկ Այվազյան
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ապրիլի 1-ին վարչապետի որոշմամբ աշխատանքից ազատվել էր տեսչական մարմինների աշխատանքների համա...
ԿԿՀ-ն որոշում է կայացրել Նոյեմբերյանի համայնքապետ Արսեն Աղաբաբյանի գործով
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը քննություն է սկսել Նոյեմբերյանի համայնքապետ Արսեն Աղաբաբյանի հնարավոր շահերի բախմա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Այլևս նման կերպ չարտահայտվեք». Աժ-ում իրավիճակը սրվեց
Այսօր` փետրվարի 7-ին, Ազգային ժողովի նիստում պատգամավորների ելույթներից հետո իրավիճակը սրվեց: Ելույթ ունեցավ ՔՊ պա...
Իսրայելը մեղադրում է Մակրոնին Գազայի հակամարտությանը միջամտելու փորձի մեջ
Իսրայելը քննադատել է Էմանուել Մակրոնին պաղեստինցի պաշտոնյաներին վիզա տրամադրելու կոչ անելու համար: Հրեական պետության արտ...