«Վերահաստատում ենք Թուրքիայի հետ փոխգործակցությունն ընդլայնելու պատրաստակամությունը». ՌԴ ԱԳՆ
Ռուսաստանը վերահաստատում է բոլոր ուղղություններով Թուրքիայի հետ կառուցողական փոխգործակցությունն ընդլայնելու պատրաստակամությունը։ Այս մասին ասված է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի՝ ՌԽՖՍՀ և Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կառավարությունների միջև բարեկամության և եղբայրության մասին պայմանագրի ստորագրման 100-ամյակի կապակցությամբ արված հայտարարության մեջ:
Ինչպես նշել են ՌԴ ԱԳՆ-ում, «այդ պայմանագիրը հիմնարար փաստաթղթերից մեկն է, որը հիմք է հանդիսացել 2 պետությունների միջև ժամանակակից հարաբերությունների համար»:
«Վերահաստատում ենք Թուրքիայի հետ բոլոր ուղղություններով կառուցողական փոխգործակցության, առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության ընդլայնման, էներգետիկայի, արդյունաբերության և ենթակառուցվածքների հեռանկարային նախագծերի իրականացման, մշակութային-հումանիտար փոխանակումների և մարդկային շփումների կատարելագործման պատրաստակամությունը»,-հայտարարել է Զախարովան։
Նմանատիպ հոդվածներ
7500 զինծառայող, մեծ թվով զրահատեխնիկա. ՊՆ-ն զորավարժություններ է սկսում
ՀՀ ԶՈՒ պատրաստության 2021թ. առաջին կիսամյակի պլանի համաձայն, մարտի 16-ից 20-ը ՀՀ զինված ուժերի բոլոր օպերացիոն ուղղությո...
Արմեն Սարգսյանին տեղափոխել են «Աստղիկ» ԲԿ. Hraparak
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին տեղափոխել են «Աստղիկ» բժշկական կենտրոն։ Մեր տեղեկություններով՝ նրա մոտ սրտի խնդիր է առաջացել...
Օնիկ Գասպարյանն ազատվեց զբաղեցրած պաշտոնից. վարչապետի հայտարարությունը
Առաջնորդվելով ՀՀ Սահմանադրության և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի վերաբերելի դրույթն...
Իսկանդերը կիրառվել է. Մովսես Հակոբյանը պնդում է, որ այդ օրն ամպամած է եղել, իսկ կիրառման տարածքը մենք ետ չենք բերել
Իսկանդեր կիրառվել է ու Իսկանդեր չի կարող կիրառվել ու չպայթել: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Մովսես Հակոբ...