Արմեն Գրիգորյանը 5 օրով գործուղվում է Բրյուսել
ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը մայիսի 12-ին հնգօրյա այցով կմեկնի Բրյուսել: Տեղեկությունը հրապարակված է կառավարության e-gov տեղեկատվական հարթակում։
Պատվիրակության կազմում են լինելու նաև անվտանգության խորհրդի քարտուղարի օգնական Ազատ Բաբայանը և վարչապետի աշխատակազմի անվտանգության խորհրդի գրասենյակի քաղաքական, սոցիալական և տնտեսական անվտանգության վարչության խորհրդական, կառուցվածքային ստորաբաժանումներում առանձին գործառույթներ համակարգող Արշակ Մուսախանյանը։
«Հայկական պատվիրակությունը Բելգիայի Թագավորությունում է լինելու 2023 թվականի մայիսի 12-16-ը ներառյալ»,– ասված է որոշման մեջ։
Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղարը գործուղումից վերադառնալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում պետք է ապահովի ՀՀ օրենսդրությամբ նախատեսված հաշվետվությունները վարչապետի աշխատակազմ և արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:
Հիշեցնենք, որ մայիսի 14-ին Բրյուսելում նախատեսված է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները` Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ։
Նմանատիպ հոդվածներ
Դոնալդ Թրամփը մեղավոր է ճանաչվել լրագրող Ջին Քերոլի բռնաբարության փորձի գործով
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը մեղավոր է ճանաչվել լրագրող Ջին Քերոլի բռնաբարության փորձի գործով։ Այս մասին հայտնում է...
Ինչ է քննարկվել 4 ժամ տևած եռակողմ հանդիպմանը․ Շառլ Միշելը մանրամասներ է հայտնել
Փաշինյան-Միշել-Ալիև եռակողմ հանդիպման ընթացքում քննարկվել են Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման հ...
Հայտնի է` երբ կհանդիպեն Փաշինյանը և Ալիևը
ԵՄ խորհուրդը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները մայիսի 14-ին կհանդիպեն Բրյուսելում։Ավելի վաղ Միացյալ նահ...
Բրյուսելում մեկնարկել է Փաշինյան-Միշել հանդիպումը
Բրյուսելում մեկնարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հանդիպումը։ Ավելի վաղ հ...