Դավիթ Խուդաթյանը՝ Մասիսի քաղաքապետի դատավճռի և քաղաքական հետապնդումների մասին
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը, հոկտեմբերի 28-ին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում, անդրադարձել է Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի 6 տարի 3 ամիս ազատազրկման դատավճռին՝ ընդգծելով, որ այն քաղաքական ենթատեքստ չունի։
Խուդաթյանի խոսքով՝ գործը քննվել է օրենքի սահմաններում, և իր տեղեկություններով՝ դատավճիռը կայացվել է քրեական գործի հիման վրա։ «Կար հարուցված քրեական գործ, և երբ վճիռը մտնում է օրինական ուժի մեջ, դա օրենքով սահմանված գործընթաց է։ Ոչ, սա քաղաքական հետապնդում չէ, առնվազն բազմաթիվ փաստերը դրա մասին են վկայում»,– նշել է նախարարը։
Նա նաև անդրադարձավ դիտարկումներին, թե իշխանությունը վարչական ռեսուրս է կիրառում Վաղարշապատի առաջիկա ընտրություններում՝ շեշտելով, որ նախարարության ամենախոշոր ծրագրերից շատերը իրականացվում են նաև ընդդիմադիր համայնքներում։ «Եթե թվարկեմ, կարող է պարզվի, որ առաջին տասնյակում առնվազն կեսը այդ տրամաբանության մեջ են»,– ասել է Խուդաթյանը։
Խոսելով Վաղարշապատի ընտրությունների մասին՝ նախարարը հավելեց, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը չունի մտահոգվելու պատճառ։ «ՔՊ-ն 2021 թվականին այդ համայնքներում մեծամասնության քվեն ստացել է և գնում է 2026 թվականի ընտրություններին՝ ապահովելու ավելի լավ արդյունք։ Գնահատականը պիտի տան քաղաքացիները»,– ասել է նա։
Նմանատիպ հոդվածներ
«Նրանք ամեն անգամ ավելի անխոհեմ քայլեր են անում». Պեսկով
ԱՄՆ հեռացող վարչակազմն ավելի ու ավելի անխոհեմ քայլեր է անում՝ ավելացնելով լարվածությունը ուկրաինական հակամարտության շուր...
Փարիզի պահվածքը սրում է իրավիճակը Բաքվի և Երևանի հարաբերություններում. Հաջիզադե
Ֆրանսիայի կողմից Հայաստանի ռազմական ներուժի հզորացումը «սպառնալիք է տարածաշրջանում խաղաղության ու կայունության համար»: Ա...
Շվեյցարիան կարող է ուժի մեջ թողնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները
ՏԱՍՍ լրատվական գործակալությանը տված հարցազրույցում նման տեսակետ է հայտնել Շվեյցարիայում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Գարմոնի...
Ի՞նչ կանի ՌԴ–ն, եթե ԱՄՆ-ն հրթիռների համալիրներ տեղակայի այլ երկրներում․ Պուտինը պատասխանել է
Ռուսաստանն իրեն իրավունք է վերապահում միջին և փոքր հեռահարության հրթիռների համակարգերի մշակում և արտադրություն սկսել։ Այ...