Արշակ արքեպիսկոպոսի գաղտնի նկարահանումը կարող էր իրականացված լինել պետական կառույցների կողմից. Դանիել Իոաննիսյան
«Իրազեկ քաղաքացիների միավորում»-ի համակարգողը նշել է, որ հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել, սակայն պաշտոնական արձագանք դեռ չկա:
«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը չի բացառում, որ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի գաղտնի տեսագրությունը կարող էր իրականացված լինել պետական որոշ կառույցների կողմից։
Aysor.am-ի հետ զրույցում Իոաննիսյանը նշել է, որ լիարժեք վստահություն չունի և այս պահին իր տրամադրության տակ չկա ավելի մանրամասն տեղեկություն։ Նրա խոսքով՝ դեպքի առնչությամբ ներկայացվել է հանցագործության մասին հաղորդում, որի հիման վրա, ըստ Դատախազության տարածած տեղեկության, վարույթ է արդեն հարուցվել։ Սակայն կազմակերպությունը դեռ չի ստացել պաշտոնական գրություն։
Իոաննիսյանը շեշտել է, որ կատարվածը պետք է մանրակրկիտ քննվի։ «Անկախ այն հանգամանքից, թե ինչ նպատակով է իրականացվել նկարահանումը, այն ապօրինություն է։ Անգամ եթե տեսագրությունը արվել է իրավական հիմքով, դրա տարածումը միանշանակ անօրինական է»,– նշել է նա։
Նա նաև հիշեցրել է, որ Քրեադատավարական օրենսգիրքը պարտադրում է հանցագործության մասին հաղորդումների արագ արձագանք, սակայն պրակտիկայում գործընթացները հաճախ ձգձգվում են։ Իոաննիսյանի խոսքով՝ կազմակերպության նախկին հաղորդումներից մեկի դեպքում պաշտոնական պատասխան չեն ստացել անգամ մեկ ամիս անց։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 25-ին «Armenian WikiLeaks» տելեգրամյան ալիքը հրապարակել էր ինտիմ բնույթի մի քանի տեսանյութ, որտեղ, ըստ պնդումների, պատկերված են Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը և նրա քեռակինը։ Մինչ այս պահը որևէ պետական մարմին չի հաստատել, թե տեսանկարահանումը կատարվել է իրենց կողմից։
Նմանատիպ հոդվածներ
Ամբողջ ԱԺ-ով հայհոյեցին մարդու տոհմը, ես էլ կարող եմ՝ հղում անելով մարդկանց․ Ռուստամյան
Ամեն ինչ տեսել եմ, բայց այս աստիճանի այլանդակություն, ուրիշ բառ չեմ կարողանում ընտրել, չեմ տեսել։ Այս մասին լրագրողների...
Ինչպես են ԱՄՆ-ն և Իսրայելը հայտնաբերել Խամենեիի գտնվելու վայրը
Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեիի սպանությունը կատարվել է ոչ թե կեսգիշերին, ինչպես կարելի էր ենթադրել, այլ...
Հանթեր Բայդենի դատավճիռը կկայացվի հոկտեմբերի կեսերին. CNN
Դատարանը ԱՄՆ նախագահ Հանթեր Բայդենի գործով վճիռ կկայացնի երդվյալ ատենակալների դատավճռի հրապարակումից 120 օր հետո, այսինք...
Ադրբեջանի ՊՆ-ն հայտնում է զինծառայողի անհետացման մասին
Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել է, որ իրենց զինծառայողներից մեկը եղանակային վատ պայմաններում մոլորվել է։«Փետրվարի 28-ի առավոտյան...