Ամբողջ ԱԺ-ով հայհոյեցին մարդու տոհմը, ես էլ կարող եմ՝ հղում անելով մարդկանց․ Ռուստամյան
Ամեն ինչ տեսել եմ, բայց այս աստիճանի այլանդակություն, ուրիշ բառ չեմ կարողանում ընտրել, չեմ տեսել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ԱԺ երեկվա միջադեպին՝ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը։
«Իշխանությունը չի էլ հասկանում՝ բացի նրանից, որ մենք մեր մեջ ենք խոսակցություն ունենում, դուրսն էլ են լսում և, երևի, ամենախայտառակ բնորոշումներն են տալիս այս խորհրդարանին և այս իշխանություններին։ Իշխանությունները չեն հասկանում իրենց պատասխանատվությունը։ Իրենք ամեն ինչ պետք է անեն՝ սանձելու նման դեպքերը, բայց հիմա երևի ստացել են հրահանգ, քանի որ ընտրություններն են մոտենում։ Երևի մրցանակ է սահմանվել նրա համար, ով ավելի հուժկու հայհոյանք կարտաբերի»,- հայտարարել է պատգամավորը։
Նա նշել է, որ Լևոն Քոչարյանն իրեն շատ կոռեկտ է պահել
«Ես անգամ զարմացել եմ, որ ինքը կարողացել է այդքան համբերել։ Այն, ինչ իր դեմ ասել են, ամեն մարդ չի կարող տանել։ Իսկ կարելի՞ է ամբողջ ԱԺ-ով հայհոյել մարդու տոհմը, և դա անի փոխխոսնակը, ո՞վ է տեսել նման բան։ Ես էլ կարող եմ այնքան բան ասել՝ հղում անելով մարդկանց»,- եզրափակել է իր խոսքը պատգամավորը։
Նմանատիպ հոդվածներ
Խոշոր չափի գումար, ապօրինի անշարժ գույք, ի՞նչ կգանձվի Քոչարյանից․ Դատախազություն
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ներկայացրել է, թե դատախազությունն ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցով ինչ...
Պահանջում ենք տեսնել ատեստավորման արդյունքները՝ Պուշկինի անվան դպրոցի ծնողները կբողոքարկեն
Երևանի Պուշկինի անվան դպրոցի ծնողներն պահանջում են տեսնել, ատեստավորման արդյունքները։Auroranews-ի հետ զրույցում բողոքի ա...
Նա ողորմելի, խղճուկ մարդ է․ բոլորը դա գիտեն․ Լավրով
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մեկնաբանել է Ստամբուլում կայացած բանակցություններում Ռուսաստանի նախագա...
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են Մոսկվան. քաղաքի օդանավակայանները դադարեցրել են չվերթները
Այսօր ուկրաինական ԱԹՍ-ները հարձակում են գործել Մոսկվայի վրա, ինչի հետ կապված ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել Մոսկ...