Ինչպես են ԱՄՆ-ն և Իսրայելը հայտնաբերել Խամենեիի գտնվելու վայրը
Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեիի սպանությունը կատարվել է ոչ թե կեսգիշերին, ինչպես կարելի էր ենթադրել, այլ առավոտյան, գրում է BBC-ն։
Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն և Իսրայելը որոշել են օգտվել կարևոր հետախուզական տվյալներից, որոնք ստացվել էին ընդամենը մի քանի ժամ առաջ։
Ամիսներ շարունակ նրանք սպասել են հարմար պահի, որպեսզի իրանցի բարձրաստիճան պաշտոնյաները հավաքվեն հանդիպման, և որոշել են, որ Խամենեին շաբաթ առավոտյան գտնվելու է Թեհրանի կենտրոնում գտնվող շինարարական համալիրում։
Նրանք տեղեկացված են եղել նաև նույն ժամանակ հանդիպումներ անցկացնող իրանցի այլ բարձրաստիճան զինվորականների և հետախուզության ներկայացուցիչների գտնվելու վայրերի մասին։
Մի քանի ամիս ԱՄՆ-ն և Իսրայելը հետևել են Իրանի գերագույն առաջնորդի տեղաշարժերին։ Կիրառված ճշգրիտ մեթոդները գաղտնի են մնում, թեև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սոցիալական ցանցերում իր գրառմամբ ակնարկ է արել։
«Նա չկարողացավ խուսափել մեր հետախուզական և բարձր տեխնոլոգիական հսկողության համակարգերից», - ասել է Թրամփը։
Խամենեիի գտնվելու վայրի վերաբերյալ տվյալները կարող էին ստացվել տեղում գործող գործակալի միջոցով, սակայն ավելի հավանական է, որ Այաթոլլան նույնականացվել է ժամանակակից տեխնոլոգիաներով՝ այլ իրանցի գործիչների տեղաշարժերին հետևելու արդյունքում։
Նմանատիպ հոդվածներ
10,000-ը տանք, մեր սիրելի թոշակառուները գնան ծխախոտ առնեն․ Փաշինյանը՝ կոնսաթոշակների բարձրացման մասին
Երբ անկանխիկի առևտրի վերլուծությունը ստացել ենք՝ տեսել եմ, որ ծխախոտի ծախսը թոշակառուների շրջանում շատ մեծ է, դրանից շատ...
Բաքուն խոստանում է պատասխանել Նախիջևանի հարձակմանը․ Ադրբեջանի ՊՆ
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Իրանի կողմից Նախիջևանի ուղղությամբ իրականացված անօդաչու թռչող ս...
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել հայտարարությամբ
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է այն կարծիքների մասին, ըստ որոնց՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստա...
Եթե անձը ստացել է 500 հազ. դրամ, անգամ՝ 1 ամսում 3 անգամ, չի հայտարարագրվում
Մինչև 1 մլն դրամ գումարների փոխանցումը չհայտարարագրման ենթակա եկամուտների շարքում դասելու հիմնական նպատակը համակարգը հնա...