Սեփական դիմումի համաձայն ես ավարտում եմ իմ աշխատանքը Երևանի քաղաքապետարանում. Նարեկ Թադևոսյան
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության հողօգտագործման պայամանագրերի կնքման, հաշվառման և վերահսկողության բաժնի առաջին կարգի մասնագետ Նարեկ Թադևոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Սիրելի ընկերներ, կոլեգաներ և քաղաքացիներ, սեփական դիմումի համաձայն ես ավարտում եմ իմ աշխատանքը Երևանի քաղաքապետարանում` 2018 թվականից ստեղծված և օրեցօր զարգացող ոչ աշխատանքային, անառողջ մթնոլորտի պատճառով:
Աշխատանքային այս գաղջ պայմանները միտված են նախկին փորձառու կադրերից հրաժարվելուն, որոնցից նոր իշխանությունները փորձում են ազատվել կյանքի գնով` հաճախ անցնելով անգամ անթույլատրելիի սահմանը:
Քաղաքապետարանում դեռևս ինչ-ինչ անձնական պատճառներով աշխատող «հին» գործընկերներիս
մաղթում եմ ամուր նյարդեր և հանդուրժողականություն` դիմագրավելու նորեկների դիլետանտությանը, որն, ինչպես համոզվեցինք, խրոնիկ բնույթի է:
Այսուհանդերձ, լիահույս եմ, որ իմ ծննդավայր և հարազատ մայրաքաղաք Երևանը կունենա արժանի քաղաքապետ»:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում կորոնավիրուսակիր 4-ամյա երեխայի մոտ Կավասակիի սինդրոմ է արձանագրվել
Դժբախտաբար ունենք Կավասակիի սինդրոմի արձանագրված դեպք 4 տարեկան երեխայի մոտ, ով ունեցել է անախտանիշ կորոնավիրուսային հիվ...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 517 նոր դեպք
Հայաստանում հունիսի 2-ի դրությամբ կորոնավիրուսի 517 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը 100...
Հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 355, մահվան՝ 4 նոր դեպք
Հայաստանում մայիսի 31-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 355 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հաս...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի վարակման 596 նոր դեպք
Հայաստանում հունիսի 5-ի դրությամբ կորոնավիրուսի 596 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը 11 ...