Փարիզում ցուցարարները ներխուժել են Tesla-ի ավտովաճառքի կենտրոն
Փարիզում ֆրանսիացի ցուցարարները ներխուժել են Tesla-ի ավտովաճառքի կենտրոն՝ կառավարության կողմից առաջարկվող խիստ խնայողության միջոցառումների դեմ զանգվածային բողոքի ցույցերի ժամանակ: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Մոտ 150 հոգուց բաղկացած խումբը հավաքվել էր Լիոնի կայարանի մոտ՝ հիմնական բողոքի ցույցից մի քանի ժամ առաջ։
«Մենք ատում ենք միլիարդատերերին», - բղավում էին ցուցարարները։
Նշենք, որ Ֆրանսիայում տեղի են ունենում խոշոր արհմիությունների զանգվածային բողոքի ցույցեր, որոնք կառավարությունից պահանջում են բյուջետային քաղաքականության վերաբերյալ հստակ պատասխաններ: Բողոքի ցույցերը կազմակերպող արհմիությունները դատապարտում են գործատուներին վճարումներից ազատելու քաղաքականությունը և բյուջետային կրճատումները, որոնք ազդում են սոցիալական ապահովության համակարգի վրա։
Նմանատիպ հոդվածներ
Հունվարի 1-ից կգործի միկրոձեռնարկատիրության հարկման արտոնյալ համակարգը
Հայաստանում 2020 թվականի հունվարի 1-ից կգործի միկրոձեռնարկատիրության հարկման արտոնյալ համակարգ:ՀՀ պետական եկամուտների կո...
Նարեկ Սամսոնյանը դատարանում հաղթել է Նիկոլ Փաշինյանի դստերը` Շուշան Փաշինյանին
«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ, քաղաքագետ Նարեկ Սամսոնյանը դատարանում հաղթել է Նիկոլ Փաշինյանի միջնեկ դստերը՝ Շ...
Անձրևները կվերսկսեն, հնարավոր է քամու ուժգնացում․ եղանակը՝ առաջիկայում
Հայաստանի Հանրապետության տարածքում հոկտեմբերի 20-ին կեսօրից հետո, 21-24-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև։...
Սիրիայում մոլեգնող հրդեհները մոտեցել են հայաբնակ գյուղերից մեկին
Սիրիայի Լաթաքիա նահանգում անտառային հրդեհները շարունակվում են արդեն մոտ 2 շաբաթ։«Գանձասարը» հայտնում է, որ կրակը մոտեցել...