Նապոլեոնի ճտքակոշիկներն աճուրդի կհանեն Փարիզում
Փարիզի Drouot աճուրդի տունը վաճառքի Է հանում Նապոլեոն Բոնապարտին պատկանող 40 չափսի ճտքակոշիկները: Աճուրդներն անցկացվելու են նոյեմբերի 29-ին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասվում Է Drouot-ի հայտարարության մեջ:
Նապոլեոնը, ինչպես վկայում են պատմաբանները, այդ բոտֆորտները պատվիրել Էր փարիզցի կոշկակար Ժակի մոտ, որի արհեստանոցը գտնվում Էր Մոնմարտր փողոցում: Դրա յուրաքանչյուր զույգը կայսեր վրա նստում Էր մոտավորապես 80 ֆրանկ:
Հավաքորդների կողմից առաջարկվող ճտքակոշիկներով Նապոլեոնը քայլում Էր Սուրբ Հեղինե կղզում: Զգալով մոտալուտ մահը հիվանդության պատճառով՝ նա իր բոլոր իրերը հանձնել Էր իր շրջապահի մարդկանց, որպեսզի նրան
Նա հետագայում դրանք ժամանակավորապես տրամադրել Է իտալական ծագմամբ ֆրանսիացի քանդակագործ Կառլո Մարոկետիին, որին հանձնարարվել Էր աշխատել նախկին կայսեր արձանի վրա: Ճտքակոշիկները Բերտրանի մահվան պատճառով նրան չեն վերադարձվում. դրանք խնամքով պահպանել Է քանդակագործի որդին՝ բարոն Մարոկետին:
Հետագայում նա բոտֆորտները նվիրում Է սենատոր Պոլ լե Ռուին, որի ժառանգների մոտ Էլ դրանք պահպանվել են: Այժմ ճտքակոշիկները, ինչպես սպասվում Է, Փարիզի աճուրդում կվաճառվեն ոչ պակաս, քան 50-80 հազար եվրոյով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Նմանատիպ հոդվածներ
Առաջարկում եմ հարկերը միանգամից բարձրացնել մի 200%-ով. Սամսոն Գրիգորյանը վրդովված է
«Կասեցում» քաղաքացիական շարժման ղեկավար, գործարար Սամսոն Գրիգորյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Кто следующий, Госпо...
ՀՐԱՏԱՊ.ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Մանկապարտեզում հայտնաբերվել է «Զինվորի բաժին. վաճառքի ենթակա չէ» մակնշմամբ սնունդ
ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը շարունակում է վերահսկողական աշխատանքները Արարատի մարզի դպրոցներում և մա...
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Վրաստանում տուգանում են Հայաստանի տաքսու վարորդներին. տուգանքը կազմում է 30.000 ՀՀ դրամ
auroranews.am-ի լրատվական բաժին զանագահարել է Վրաստանից ժամեր առաջ վերադարձած վարորդը, ով ներկայացրեց իրավիճակն որում հա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «էս շորերը կես ժամ առաջ տվին, չէ՞». վարչապետ
«էս շորորը կես ժամ առաջ տվին չէ՞, պարզ երևում է, որ նոր են, հենց նոր հագած»,- քիչ առաջ դիմելով Եղվարդ-Աշտարակ ճանապարհի...