ՌԴ ԱԳՆ-ն բողոքի նոտա է հանձնել ԱՄՆ դեսպանատանը
ՌԴ ԱԳՆ-ն բողոքի նոտա է հանձնել ԱՄՆ դեսպանատանը։ Արտաքին գործերի նախարարությունը պահանջել է դադարեցնել Ռուսաստանի ներքին գործերին միջամտությունը և «կատաղի հակառուսական քարոզչությունը», հայտնում են ռուսական լրատվամիջոցները։
Հաղորդագրության համաձայն, Մոսկվայում ԱՄՆ նոր դեսպան Լին Թրեյսիին «կոշտ ուղերձ է տրվել ռուսական օրենքներին խստորեն հետևելու և Ռուսաստանի իշխանությունների ու Վիեննայի դիվանագիտական հարաբերությունների մասին կոնվենցիայի պահանջներին հակասող գործունեությունը դադարեցնելու անհրաժեշտության մասին»։
ՌԴ ԱԳՆ-ն ընդգծել է, որ չնայած բազմիցս զգուշացումներին, «ամերիկյան դիվանագիտական առաքելությունը շարունակում է չարամիտ գործունեությունը տեղեկատվական տարածքում՝ իրեն թույլ տալով անպատշաճ հայտարարություններ ընդունող երկրի ղեկավարության մասին, ինչպես նաև կեղծիքներ տարածելով ՌԴ Զինված ուժերի մասին, ինչը հանցավոր և պատժելի արարք է»։
«Ռուսական կողմը մտադիր չէ համակերպվել ԱՄՆ դեսպանատան տեղեկատվական ռեսուրսների կողմից կրկնվող հակառուսական կատաղի քարոզչությանը և մտադիր է օգտագործել բոլոր առկա միջոցները այն չեզոքացնելու համար»,- ասվում է ՌԴ ԱԳՆ-ում։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանի ԱԳՆ-ն` ՀՀ-ին ներկայացրած խաղաղության պայմանագրի առաջարկների մասին
Բաքուն խաղաղության պայմանագրի վերաբերյալ առաջարկներ է ներկայացրել Երևանին 15 օր առաջ, հաղորդում է Ադրբեջանի ԱԳՆ մա...
ՀՐԱՏԱՊ. ԱԺ-ն Սեյրան Օհանյանին զրկեց անձեռնմխելիությունից
ՀՀ Ազգային ժողովը «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին զրկեց անձեռնմխելիությունից։Քվեարկությանը մասնակցեց մի...
ԵՄ դիտորդների թվում ֆրանսիացի ժանդարմներ կլինեն. Civilnet
Եվրախորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր, Ֆրանսիայի՝ Եվրոպական հարցերի նախկին նախարար Նատալի Լուազոն ՍիվիլՆեթի հետ զրո...
Լիբանանը բացում է օդային և ծովային սահմանները` Սիրիային օգնություն հասցնելու համար
Լիբանանն այսօր հայտարարել Է իր օդային տարածությունը և ծովային նավահանգիստները բացելու մասին, որպեսզի հարևան Սիրիայ...