«Խոսքը մեծ ապաշրջափակման մասին է, ոչ միայն Ադրբեջան–Նախիջևան կապի». Արարատ Միրզոյան
ԱԳ նախարարի խոսքով՝ ապաշրջափակման գործընթացը ներառում է տարածաշրջանային նոր ենթակառուցվածքների ստեղծում՝ Հայաստանի լիակատար իրավազորությամբ:
Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ԱԺ-ում, ներկայացնելով ԱԳՆ 2026 թվականի բյուջեի նախագիծը, ընդգծել է, որ խոսքը տարածաշրջանի լայնածավալ ապաշրջափակման մասին է։ «Հայաստանը շուրջ 30 տարի գտնվել է շրջափակման մեջ, և հիմա երկու երկրները պայմանավորվում են ապաշրջափակել կամ կառուցել նոր տրանսպորտային ենթակառուցվածքներ միմյանց միջև։ Սա, նախ և առաջ, նշանակում է Հայաստանի ապաշրջափակում»,– նշել է նախարարը։
Միրզոյանը հավելել է, որ հաճախ ապաշրջափակման թեման փորձում են նեղացնել՝ այն ներկայացնելով միայն որպես Ադրբեջան–Նախիջևան կապ, սակայն իրականում խոսքը վերաբերում է համապարփակ գործընթացի։ «Այդ ենթակառուցվածքները, որոնք պետք է իրականացվեն, նույն կերպ շահագործվելու են նաև ՀՀ-ի կողմից»,– ընդգծել է նա։
Նախարարը նշել է, որ ապաշրջափակման գործընթացի հիմքում դրված են հստակ սկզբունքներ՝ տարածքային ամբողջականության, սահմանների անձեռնմխելիության, ինքնիշխանության և իրավազորության հարգում, ինչպես նաև փոխադարձության պահպանում։
«Ադրբեջան–Նախիջևան հաղորդակցությունը, ինչպես նաև այլ կապեր, գործելու են Հայաստանի իրավազորության ներքո։ Այն խոսակցությունները, թե ենթակառուցվածքները կարող են անցնել երրորդ երկրի վերահսկողության տակ, այժմ հօդս ցնդել են»,– հավելել է Միրզոյանը։
Նմանատիպ հոդվածներ
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի հանդիպման օրն ու վայրը
Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանի ու Շահին Մուսթաֆաևի հանդիպումը նախատեսված է օգոստոսի 30-ին Մոսկվայու...
Արցախում մարդիկ նույնն են, այստեղ են փոխվել, և եթե լարվածություն կա, ուրեմն այս կողմից է. Լևոն Քոչարյան
Արցախի Անկախության 28-րդ տարեդարձի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ, «Մարտի 1»-ի գործով կալանավորված Ռոբերտ Քոչարյանի աջ...
«Մենք մեծ հետաքրքրությամբ ենք հետևում Թուրքիայի նախագահական ընտրություններին». Պեսկով
Ռուսաստանը հետաքրքրությամբ հետևում է Թուրքիայի նախագահական և խորհրդարանական ընտրությունների մասին լուրերին։ Այս մասին հա...
Ուկրաինացիների ձեռքերով ՆԱՏՕ-ն է կռվում է Ռուսաստանի դեմ. Մատվիենկո
Ռուսաստանը պետք է պաշտպանի իր ինքնիշխանությունը այն պայմաններում, երբ ՆԱՏՕ-ն իր դեմ պատերազմում է ուկրաինացիների ձեռքով։...