Արցախում մարդիկ նույնն են, այստեղ են փոխվել, և եթե լարվածություն կա, ուրեմն այս կողմից է. Լևոն Քոչարյան
Արցախի Անկախության 28-րդ տարեդարձի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ, «Մարտի 1»-ի գործով կալանավորված Ռոբերտ Քոչարյանի աջակիցներն այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու զոհված հերոսների հիշատակին։
Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը ևս Եռաբլուրում է: Նա լրագրողների հետ զրույցում նախ շնորհավորեց Արցախի անկախության տոնի կապակցությամբ և ասաց. «Մենք տոնում ենք 28 տարին: Եթե 100 տարի էլ հետ գնանք, սա հայ ժողովրդի ունեցած ամենամեծ հաղթանակն է: Ես համամիտ եմ այն ձևակերպումների հետ, որ Արցախի ու ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանն այս օրով կալանավորված է: Բայց իմ կողմից դա հնչեցնելը, քանի որ հորս մասին է խոսքը, գուցե այլ կերպ ընկալվի: Մենք բազմիցս ենք բարձրաձայնում, որ այն, ինչ կատարվում է, խայտառակություն է ու անթույլատրելի է՝ հատկապես հաշվի առնելով այդ մարդու դերը մեր պատմության, Արցախի անկախության և մեր շատ ձեռքբերումների համար»:
Ինչ վերաբերում է Արցախ-ՀՀ հարաբերություններում հնարավոր լարվածությանը, Լևոն Քոչարյանն ասաց, որ դա ակնհայտ է՝ շատ դրվագներ են եղել այդ լարվածությունը փաստող. «Իհարկե, ցավալի է, պետք է ամեն ինչ անել, որ այդ լարվածությունը չլինի, բայց դա նկատելի է: Դրա մասին խոսում են և՛ Արցախում, և՛ ՀՀ-ում, բայց ամեն ինչ պետք է անել, որ դա չլինի»:
Թե ինչը կարող է լարվածության առաջացման պատճառ լինել, Լևոն Քոչարյանն ասաց, որ դա անվստահությունն է, անկեղծության պակասը, որ կա ղեկավարության միջև. «Այնտեղ մարդիկ նույնն են, այստեղ են մարդիկ փոխվել, և եթե լարվածություն կա, ուրեմն այս կողմից է»:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ուսպենսկայան Ադրբեջանում հայերեն երգ է կատարել․ ադրբեջանցիները զայրացած են
Ռուս երգչուհի Լյուբով Ուսպենսկայան խոստովանել է, որ Արցախյան պատերազմի ամենաթեժ պահին Ադրբեջանում հյուրախաղերի ժամանակ հ...
Այսօր Սովետական Ադրբեջանից Արցախի անկախության հռչակման օրն է․ վարչապետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Այսօր Սովետական Ադրբեջանից Արցախի անկախության հռչակման օր...
Ստրասբուրգ քաղաքից շնորհավորում եմ բոլորիս. Էդմոն Մարուքյան
«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարությանը Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքից շնորհավորական ուղերձ է հղել բոլո...
Ադրբեջանը Վրաստանի տարածքում դիրքեր է տեղակայել. FrontNews
Ադրբեջանը Հայաստանի հետ սահմանակցող հատվածում իր դիրքերը տեղաշարժել է Վրաստանի տարածքների հաշվին: Ինչպես հաղորդում է «Ար...