Ապահովագրավճարների վճարման նոր վերջնաժամկետ՝ ԱՁ-ների ու նոտարների համար․ ՊԵԿ
Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ անհատ ձեռնարկատերերի և նոտարների համար ապահովագրավճարների վճարման վերջնաժամկետը երկարաձգվել է։
«Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքով կատարված փոփոխություններով՝ 2025 թվականի ընթացքում 2 400 000 դրամից ավելի իրացման շրջանառություն ունեցող ԱՁ-ներն ու նոտարները 2026 թվականի ապրիլի 20-ի փոխարեն ապահովագրավճարները կարող են վճարել մինչև 2026 թվականի հուլիսի 20-ը ներառյալ։
Սահմանվել է նաև, որ եթե 2026 թվականի հունվարի 1-ի դրությամբ ԱՁ-ի կամ նոտարի գործունեությունը դադարեցված է եղել, և այդ մասին հայտարարություն է ներկայացվել հարկային մարմին, ապա 2026 թվականին ապահովագրավճարները պետք է կատարվեն գործունեությունը վերսկսելու օրվան հաջորդող ամսվա 1-ից սկսած»,- ասվում է հայտարարության մեջ։
Հավելենք՝ Auroranews.am-ը Ֆինանսագետի հետ զրույցում ուղղել է մի շարք հարցեր, հասկանալու համար, թե ինչպես պետք է վճարեն ապահովագրավճարը այն ընկերությունները, որոնք որոշ ժամանակով կասեցրել են իրենց գործունուոթյունը։
«Եթե ԱՁ-ի կամ նոտարի գործունեությունը դադարեցված է եղել, բայց հետո վերկանգնվել է, այդ դեպքում տվյալ ԱՁ-ն կամ նոտարը պետք է վճարի, ոչ թե այդ պահից սկսած մեկ տարվա համար, այլ այդ պահից սկսած մինչև տարվա ավարտ»,- ասում է Ֆինանսագետը։
Ֆինանսագետը մեզ հետ զրույցում հավելեց, որ շատ ընկերությունների համար բարդ է միանգամից մեկ տարվա համար նախատեսված ապահովագրավճարը վճարել, ուստի լավ կլիներ, որ այդ գումարը հնարավորություն լիներ վճարել ամսական տարբերակով։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանական պատվիրակությունը «Զվարթնոց» օդանավակայանում է
Ադրբեջանական պատվիրակությունն արդեն «Զվարթնոց» օդանավակայանում է ու պատրաստվում է մեկնել Հայաստանից․ հայտնում է Aysor.am...
Բրիտանական կործանիչները խոցել են ռուսական ԱԹՍ-ներ. իրավիճակի սրում
Հատուկ ռազմական գործողության մեկնարկից ի վեր առաջին անգամ Մեծ Բրիտանիայի ռազմաօդային ուժերի Eurofighter Typhoon FGR4 կոր...
«Ուժեղներն» ավելի ուժեղ են գոռում՝ փրկեք, թուրքերն եկան․ Թորոսյան՝ նոր ձայնագրության մասին
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցեր նախարար Արսեն Թորոսյանը սոցցանցի իր էջում անդրադարձել է «Ուժեղ Հայաստան»-ի ընտրակաշառքի...
Վլադիմիր Պուտինն հանդես է եկել հայտարարությամբ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի համոզմամբ՝ ներկա պայմաններում որևէ երկիր չի կարող ապահովել կայուն առաջընթաց՝ գործելո...