Պուտինը նոր նշանակումներ է կատարել ՌԴ պաշտպանության նախարարությունում
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպում է անցկացրել պաշտպանության նախարարության ղեկավարության հետ, որի ընթացքում հայտարարել է ռազմական կառավարման համակարգում մի շարք կադրային փոփոխությունների մասին։
Պուտինը հայտնել է, որ պաշտպանության նախարարությունում մեկ ղեկավարության ներքո են կենտրոնացվում թիկունքի բոլոր ծառայությունները, իսկ պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնում նշանակվել է Վալերի Սոլոդչուկը։
Նա նաև հայտարարել է, որ «Կենտրոն» զորախմբի հրամանատար է նշանակվել Անդրեյ Իվանաևը, իսկ «Արևելք» զորախմբի ժամանակավոր հրամանատար՝ այդ զորախմբի շտաբի պետ Պյոտր Բոլգարյովը։
Բացի այդ, Պուտինը հիշեցրել է, որ Ռուսաստանում ստեղծվում է անօդաչու համակարգերի նոր զորատեսակ, որի ձևավորումը վստահվել է Դենիս Լյամինին։
ՌԴ նախագահը նշել է, որ պաշտպանության նախարարության կառուցվածքային փոփոխությունները պայմանավորված են Ուկրաինայում ընթացող պատերազմի ընթացքում կուտակված փորձով և գործող բանակի կարիքներով։
Նմանատիպ հոդվածներ
Ուժայինները մտել են Նարեկ Կարապետյանի առանձնատուն
Այսօր վաղ առավոտյան ուժայինները մտել են Նարեկ Կարապետյանի առանձնատուն և խուզարկություններ են անցկացնում, հայտնել է «Arma...
ՀԷՑ-ը` մինչև կառավարման փոփոխությունը․ ինչ է ցույց տալիս խոշոր հարկատուների ցանկը
Օգոստոսի 3-ին Ազգային ժողովի նիստում ՔՊ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը հայտարարեց, որ մինչև ՀԷՑ-ում ժամանակավոր կառավարչի...
Պուտինը խստացրել է միգրանտների արտաքսման հիմքերը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է օրենք, որով զգալիորեն ընդլայնվում են այն իրավախախտումների ցանկը, որոնց հ...
Վիզաների ազատականացման գործընթացը Հայաստանում խորքային փոփոխություններ կբերի․ Արփինե Սարգսյան
Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը «ՍիվիլՆեթ»-ին տված հարցազրույցում, պատասխանելով հարցին, թե վիզաների ազատականացու...