Իրականում իրավիճակը սրվել է Իսրայելի ղեկավարության գործողությունների պատճառով․ Իրաքի վարչապետ
Մերձավոր Արևելքում հակամարտության սրումը պաղեստինցի ժողովրդի նկատմամբ Իսրայելի քաղաքականության արդյունքն է։ Այս մասին ասել է Իրաքի վարչապետ Մուհամեդ Աս–Սուդանին, որի հայտարարությունը հրապարակվել է նրա գրասենյակի Telegram ալիքում: Տեղեկությունը փոխանցում է gazeta.ru-ն։
Կառավարության ղեկավարն այսօր աշխատանքային այցով եղել է Իրանում: Նա բանակցություններ է վարել Իսլամական Հանրապետության նախագահ Իբրահիմ Ռաիսիի հետ, որից հետո տեղի է ունեցել նրանց համատեղ մամուլի ասուլիսը:
Միջոցառման ընթացքում Մուհամեդ Աս–Սուդանին նշել է, որ մերձավորարեւելյան հակամարտության սրումը պայմանավորված չի հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման հարձակմամբ: Նրա խոսքով՝ իրականում իրավիճակը սրվել է Իսրայելի ղեկավարության գործողությունների պատճառով։
«Վերջին ճգնաժամը պաղեստինցիների դեմ իսրայելական իշխանությունների օկուպացիոն հանցավոր քաղաքականության, բռնի տեղահանումների, բնակավայրերի կառուցման, Ալ-Աքսա մզկիթում պաղեստինցիների իրավունքների խախտումների արդյունքն է»,-ընդգծել Է Իրաքի վարչապետը:
Նմանատիպ հոդվածներ
Վերջնագի՞ր․ Ադրբեջանը Հայաստանից պահանջում է 8 գյուղ
Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որտեղ Հայաստանին կոչ է արել ճիշտ հասկանալ տարածաշրջանի իրողությունները։ ...
Ադրբեջանը Հայաստանն անվանում է «Արևմտյան Ադրբեջան», ինչը նոր պատերազմ նախապատրաստելու հայեցակարգ է․ Փաշինյան
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Փարիզի խաղաղության 6-րդ համաժողովի ժամանակ իր ելույթում հայտարարել է, որ Փարիզում է՝...
Ֆրանսիայի հետ ռազմական ոլորտում համագործակցության մեծ առաջընթաց ենք գրանցել. ԱԽ քարտուղար
Վերջին շրջանում, իսկապես, ինտենսիվ երկխոսություն կա ԵՄ-ի եւ ԵՄ երկրների հետ: Այս մասին այսօր Բրյուսելում ընթացող «Հ...
Հռոմի ստատուտի վավերացման ֆոնին` ՀՀ-ն ՌԴ-ին առաջարկել է համաձայնագիր ստորագրել. Արշակյան
Հռոմի ստատուտի վավերացման ֆոնին Հայաստանը դիվանագիտական խողովակներով Ռուսաստանին առաջարկել է երկկողմ միջպետական համաձայն...