Սանասարյանի պաշտպանները միջնորդեցին դադարեցնել քրեական հետապնդումը

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում Պետական վերահսկողական ծառայության լիազորությունները կասեցված պետ Դավիթ Սանասարյանի եւ մյուսների գործով դատական նիստին Սանասարյանի պաշտպանները միջնորդեցին ադարեցնել վերջինիս նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը:

 

Միջնորության հիմքում պաշտպանները դրեցին այն հանգամանքը, որ գործով նախաքննությունն իրականացվել է քրեադատավարական էական խախտումներով եւ ոչ այն մարմնում, որում ենթակա էր իրականացման. «Ամիսներ առաջ Գլխավոր դատախազի տեղակալ Մելքոնյանը գրությամբ դիմել էր ԱԱԾ քննչական դեպարտամենտի ղեկավարին՝ սույն քեական գործի նախաքննությունը հանձնարարելով քննչական դեպարտամենտին, եւ Դավիթ Սանասարյանին մեղադրանք առաջադրելուց հետո քրեական գործի նախաքննությունը շարունակել է իրականացնել ԱԱԾ քննչական դեպարտամենտը, սակայն մենք գտնում ենք, որ այն չէր կարող իրականացվել այդտեղ»,-ասաց պաշտպան Ինեսսա Պետրոսյանը:

 

Վերջինս մեջբերեց Քրեական դատավարության օրենսգրքի 190-րդ հոդվածի 1-ին կետը, ըստ որի` Դավիթ Սանասարյանին մեղսագրվող արարքի հոդվածով հարուցված քրեական գործերի նախաքննությունն իրականացնում են Քննչական կոմիտեի քննիչները. «Նույն հոդվածի 6-րդ մասով՝ նախաքննությունը ՀՀ օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների, պետական ծառայություն իրականացնող անձանց`իրենց պաշտոնեական դիրքի կապակցությամբ հանցակցությամբ կամ նրանց կատարած հանցագործությունների, ինչպես նաև ՀՀ Քրեկան օրենսգրքի մի շարք այլ հոդվածներով կատարում են ՀՔԾ քննիչները»,-նշեց Պետրոսյանը:

 

Միջնորդության քննարկումը հետաձգվեց, քանի որ դատավորը հերթապահության էր: Հաջորդ դատական նիստը նշանակվեց 2020 թվականի փետրվարի 14-ին՝ ժ. 14:00-ին:

 

Քաղաքականություն

Պատահարներ