Այլևս փող չկա. Թրամպ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամայել է դադարեցնել երկրում զանգվածային անկարգությունների հետ կապված կազմակերպություններին պետական ֆինանսավորում տրամադրելը:
Նա այս մասին հայտարարել է Truth Social սոցիալական ցանցի իր էջում։
Ամերիկացի առաջնորդը նշել է, որ աջակցում է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Քևին Քայլիի հեղինակած օրինագծի անհապաղ ընդունմանը: Փաստաթուղթը նախատեսում է արգելք այն կազմակերպությունների պետական ֆինանսավորման համար, որոնց ներկայացուցիչները մասնակցում են երկրում զանգվածային անկարգություններին կամ պատրաստում են դրանք: Օրինագծի համաձայն՝ նրանց չպետք է տրամադրվի նաև հարկեր վճարելուց ազատող կարգավիճակ։
«Ես հրահանգում եմ իմ վարչակազմին չվճարել որևէ միջոց նման արմատական խմբավորումների: Նրանց վճարում են անկարգություններ հրահրելու, քաղաքը այրելու կամ ոչնչացնելու, ապա այն վերականգնելու համար: Այլևս փող չկա», - գրել է Թրամփը:
Հիշեցնենք, որ վերջին շաբաթներին ամերիկյան շատ խոշոր քաղաքներում տեղի են ունեցել լայնածավալ բողոքի ցույցեր: Ցուցարարները մեղադրել են Թրամփի վարչակազմին անօրինական ներգաղթի դեմ պայքարի համար չափազանց կոշտ միջոցներ ձեռնարկելու և իր լիազորությունները գերազանցելու մեջ: Լոս Անջելեսում, Կալիֆոռնիայում նման ցույցերը վերածվել են անկարգությունների: Ամերիկացի առաջնորդը պնդում է, որ բողոքի ցույցերը կազմակերպվել են պրոֆեսիոնալ սադրիչների կողմից՝ փողի համար:
Նմանատիպ հոդվածներ
Պնդումը, թե Գարեգին Բ-ն երբևէ չի այցելել Գերմանիայի հայոց թեմ, չի համապատասխանում իրականությանը. FIP
Կարգալույծ եղած Խորեն վարդապետ Հովհաննիսյանը, ավազանի անունով` Նշան Հովհաննիսյանը, հունիսի 27-ին՝ Հանրայինի եթերում, մի...
Նիկոլ Փաշինյանը դատի է տվել «Հրապարակ»-ին, պահանջում է հերքում և փոխհատուցում
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քաղաքացիական հայց է ներկայացրել ընդդեմ «Հրապարակ» օրաթերթի։ Հայցադիմումը Երևանի քաղաքացիական...
Ադրբեջանի ԱԳՆ-ն բացատրություն է պահանջել Ռուսաստանից
Ադրբեջանի ԱԳՆ-ն բացատրություն է պահանջել Ռուսաստանից: «Խոր անհանգստություն ենք հայտնում՝ հունիսի 27-ի առավոտյան Եկատերին...
Իրանցի գործակալները փորձել են սպանել ԱՄՆ նախկին պետքարտուղար Պոմպեոյին
Իրանցի գործակալները առնվազն երեք անգամ փորձել են սպանել ԱՄՆ պաշտոնյաներին, այդ թվում՝ նախկին պետքարտուղար Մայք Պոմպեոյին...