2026 թվականի բյուջեն առաջին անգամ է քննարկվում խաղաղության պայմաններում. Փաշինյան
Ազգային ժողովում 2026 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ սա առաջին բյուջեն է, որը քննարկվում է խաղաղության պայմաններում։
«Ուզում եմ ևս մեկ անգամ վերահաստատել, որ 2025 թվականի օգոստոսի 8-ի Վաշինգտոնի խաղաղության հռչակագրով Հայաստանի ու Ադրբեջանի միջև հաստատվել է խաղաղություն»,– ասել է Փաշինյանը։
Վարչապետի խոսքով՝ խաղաղությունն արդեն ունի իր չափելի ցուցանիշները։ «Արդեն 1 տարի 8 ամիս Հայաստան-Ադրբեջան սահմանին փոխհրաձգության հետևանքով զինվոր չի զոհվել։ Մեր անկախության պատմության մեջ մենք երբևէ այսպիսի 1 տարի 8 ամիս չենք ունեցել»,– ընդգծել է նա։
Փաշինյանը հավելել է, որ այս հանգամանքը կարևոր նախադրյալ է տնտեսական զարգացման և երկարաժամկետ ծրագրերի իրականացման համար։
Նմանատիպ հոդվածներ
Արցախը մտնում է դիմադրության վերջին փուլ․ Հրանտ Մելիք-Շահնազարյան
Արցախը մտնում է դիմադրության վերջին փուլ։ Տեսնելով, որ Արցախի մեր հայրենակիցները հաղթահարում են բլոկադայի փորձությունը,...
ԱՄՆ-ն ճնշում է գործադրում Իսրայելի վրա՝ Սիրիայի ճգնաժամը կարգավորելու համար
Միացյալ Նահանգները ճնշում է գործադրում Իսրայելի վրա` Սիրիայի հարավում գտնվող Էս-Սուվեյդա նահանգում իրավիճակը կայունացնել...
Եվրոպան վտանգված է․ Ժոզեպ Բորել
Եվրամիությունը կարող է «անդառնալիորեն վնասվել» Ուկրաինայի հակամարտությունում Ռուսաստանի հաղթանակի և Գազայի հատվածում հակ...
Փաշինյանը խոսել է նոր Սահմանադրությունից․ Անկախության հռչակագրին հղում պետք է չլինի
Նոր Սահմանադրության մեջ Անկախության հռչակագրին հղում պետք է չլինի, քանի որ Անկախության հռչակագիրը կառուցված է կոնֆլիկտի...