Փաշինյանը խոսել է նոր Սահմանադրությունից․ Անկախության հռչակագրին հղում պետք է չլինի
Նոր Սահմանադրության մեջ Անկախության հռչակագրին հղում պետք է չլինի, քանի որ Անկախության հռչակագիրը կառուցված է կոնֆլիկտի տրամաբանության վրա, և կոնֆլիկտի տրամաբանությամբ անկախ պետություն կառուցել հնարավոր չէ։ Այդ մասին Կառավարության ճեպազրույցի ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Անդրադառնալով Եվրախորհրդարանում ՀՀ վարչապետի՝ նախօրեի ելույթին, որի շրջանակում խոսք է եղել նաև Հայաստանի հոգևոր դասի մասին, Փաշինյանը պարզաբանել է. «Ես գնում եմ պատարագների և տեսնում եմ, որ պատարագների ժամանակ (ընդ որում՝ պատարագի տեքստում նման բան չկա), պատարագի տեքստից շեղվում են և ասում են՝ «Արցախի Հանրապետություն» և այլն:
Շատ լավ, եթե բոլորս հղում ենք անում Արցախի Հանրապետությանը, դա նշանակում է, նախ, կոնֆլիկտ: Հետո՝ եթե այդ տեսությունը մենք որդեգրում ենք, տեսության որդեգրման ճանապարհին պիտի գնանք կոնֆլիկտի. ամեն այդպիսի նախադասությունը նշանակում է պատերազմի կոչ այսօր, վաղը, մյուս օրը»։
Փաշինյանը հիշեցրել է, որ արդեն ասել է՝ Ղարաբաղյան շարժում չկա. «Ամեն անգամ, երբ խորանից հղում են անուն, երբ ամեն ամբիոնից ասում են՝ «Արցախի Հանրապետություն», պատերազմի ճանապարհին ոտք դնել է: Բա ամեն անգամ, երբ մենք նման բան ասում ենք, Ադրբեջանն էլ իր խոսույթն է զարգացնում:
Որ ասում են՝ վերադարձ, ի՞նչ վերադարձ, որտեղի՞ց վերադարձ: Կա փախստականների վերադարձի թեմա, Ադրբեջանն էլ նույն թեման է առաջ քաշում: Այդ թեմաները զարգանում են, բախվեն իրար ու դառնա պատերազմ»,- ասել է նա:
Նմանատիպ հոդվածներ
Բաքուն խոստանում է պատասխանել Նախիջևանի հարձակմանը․ Ադրբեջանի ՊՆ
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Իրանի կողմից Նախիջևանի ուղղությամբ իրականացված անօդաչու թռչող ս...
Բաղդասարյանը արձագանքել է Դուբայում Փաշինյանի գույքի հրթիռակոծության լուրերին
Նախորդող օրերի ընթացքում X հարթակում կասկածելի օգտատերերի կողմից տարածվում են տեսանյութեր, որոնք իբրև թե հղում են անում...
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել հայտարարությամբ
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է այն կարծիքների մասին, ըստ որոնց՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստա...
Եթե անձը ստացել է 500 հազ. դրամ, անգամ՝ 1 ամսում 3 անգամ, չի հայտարարագրվում
Մինչև 1 մլն դրամ գումարների փոխանցումը չհայտարարագրման ենթակա եկամուտների շարքում դասելու հիմնական նպատակը համակարգը հնա...