2026-ից ՀՀ քաղաքացիները «ArCa» քարտերով վճարումներից կստանան 2% հետվճար. Վահե Հովհաննիսյան
Հայաստանի քաղաքացիները 2026 թվականի հունվարի 1-ից կկարողանան ստանալ 2% հետվճար՝ «ArCa» քարտերով իրականացված վճարներից։ Այս մասին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում, 2026 թվականի պետական բյուջեի նախնական քննարկման ընթացքում, հայտարարել է ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։
«Ծրագիրը մշակվել է «ԱրՔա» համակարգի հետ համատեղ և ներկայում գտնվում է վերջնականացման փուլում։ Մեր նպատակն է այն գործարկել հունվարի 1-ից։ Հետվճար ստանալու են բոլոր այն քաղաքացիները, որոնք ունեն «ArCa» քարտեր, բացառությամբ խաղային ոլորտի գործարքների»,– նշել է Հովհաննիսյանը։
Նախարարի խոսքով՝ այս քայլը կնպաստի անկանխիկ վճարումների զարգացմանը և կնվազեցնի կանխիկ շրջանառությունը։ «Արդյունքում անկանխիկ առևտուրը փաստացի կլինի 2%-ով էժան, իսկ կանխիկ գործարքները՝ հարաբերականորեն թանկ»,– ընդգծել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Վարչապետն ընդունել է Շիրակի մարզպետի պաշտոնից ազատվելու՝ իմ կողմից ներկայացրած դիմումը. Պետրոսյան
Շիրակի մարզի նախկին մարզպետ Տիգրան Պետրոսյանը ֆբ-ի իր էջում գրառում է արել․Հարգելի հայրենակիցներ, սիրելի շիրակցիներ,Հայա...
«Ռասվետ» ռուսական արբանյակները կմրցեն Մասկի «Սթարլինկի» հետ. Bloomberg
«Ռասվետ» համակարգում գտնվող ռուսական արբանյակները կմրցեն Իլոն Մասկի «Սթարլինկի» հետ, հաղորդում է Bloomberg-ը։«Մոսկվան ձգ...
Հալաբյան փողոցում հնչած կրակոցների առթիվ հարուցվել է քրգործ՝ 4 անձի նկատմամբ սպանության փորձ կատարելու հատկանիշներով
2020թ. սեպտեմբերի 3-ին՝ ժամը 14:40-ին, ՀՀ ոստիկանության Մաշտոցի բաժնում ահազանգ է ստացվել այն մասին, որ Երևան քաղա...
Կրակել են կարմիրգրքյան սև արագիլի վրա. Զոհրաբյանը ահազանգում է
ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, որ Շիրակի մարզի «Արփի լիճ» ազգային պա...