Հալաբյան փողոցում հնչած կրակոցների առթիվ հարուցվել է քրգործ՝ 4 անձի նկատմամբ սպանության փորձ կատարելու հատկանիշներով
2020թ. սեպտեմբերի 3-ին՝ ժամը 14:40-ին, ՀՀ ոստիկանության Մաշտոցի բաժնում ահազանգ է ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Հալաբյան փողոցում կրակոցներ են հնչել, 4 անձ՝ հրազենային մարմնական վնասվածներով, տեղափոխվել է «Արմենիա» և «Նաիրի» բժշկական կենտրոններ: Այս մասին տեղեկացնում է ՔԿ-ն։
Դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը, կատարվել է դեպքի վայրի զննություն, որի արդյունքում հայտնաբերվել են արնանման հետքեր, կրակված պարկուճներ:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի (սպանության փորձ) 2-րդ մասի և 235-րդ հոդվածի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 1-ին մասի հատկանիշներով:
Նշանակվել են փորձաքննություններ:
Կատարվում է նախաքննություն:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 188 նոր դեպք
Հայաստանում սեպտեմբերի 5-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 188 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել...
«Ինքներդ դատեք՝ ովքեր են ծեծի ենթարկվածները». Մալաքյան եղբայրների փաստաբան
Մալաքյան եղբայրների փաստաբան Գոռ Միքայելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր լրանում է ֆուտբոլիստներ Մալաքյան եղբայր...
Ալկոհոլային թունավորման 4 նոր դեպք է արձանագրվել՝ 1-ը մահվան ելքով. ԱՆ խոսնակ
ՀՀ առողջապահության նախարարության խոսնակ Ալինա Նիկողոսյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ալկոհոլային թունավորման 4 նոր դ...
18+. Տեսանյութ՝ Արցախի հյուսիսային ճակատից. Ալեքսանդր Կոտց
Լրագրող Ալեքսանդր Կոտցը թելեգրամյան իր ալիքում մի տեսանյութ է հրապարակել Արցախի հյուսիսային ճակատից է՝ Եղնիկներից:...