Չեմ միջնորդելու, որ ազատ արձակեն. ՔՊ-ական պատգամավոր Կարեն Սարուխանյանը՝ զոքանչի ձերբակալման մասին
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Կարեն Սարուխանյանը NEWS.am-ի հետ զրույցում հաստատել է, որ իր զոքանչը, ով Գյումրիի համայնքապետարանի աշխատող է, ևս ձերբակալվել է։
Հարցին՝ արդյոք նա ձերբակալվել է համայնքապետ Վարդան Ղուկասյանին պաշտպանելու համար, Սարուխանյանը պատասխանել է.
«Ոչ, Վարդան Ղուկասյանին պաշտպանելու համար չի եղել այդ ամենը։ Այո խոսքը իմ զոքանչի մասին է, որը համայնքապետարանի աշխատող էր երկար տարիներ, դեռ Վարդան Ղուկասյանից առաջ, կրթության բաժնի առաջատար մասնագետի ժամանակավոր պաշտոնակատար է։ Չգիտեմ ինչ-որ մի եսիմ ինչ պաշտոն չի զբաղեցնում, սովորական համայնքային ծառայող է և ամենայն հավանականությամբ հրաման է կատարել, որ զանգեն չգիտեմ մանկապարտեզների տնօրեններին և այլն, մանրամասները արդեն չեն տիրապետում։ Այդ տրամաբանության մեջ է եղել այս ձերբակալությունը, թե հետագայում ինչ է լինելու դա արդեն իրավապահների տիրույթում է։
Դա նաև խոսում է այն մասին որ իրականում կապ չունի, թե ով է, եթե օրենքի խախտում է լինում, բոլորը օրենքի առաջ հավասար են»,- ասել է նա։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
Նմանատիպ հոդվածներ
Նեթանյահուն փոփոխություններ է կատարել Թրամփի` Գազայի խաղաղության ծրագրում
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն փոփոխություններ է կատարել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Գազայի խաղաղության ծրագրում,...
Նիկոլ Փաշինյանը Աննա Հակոբյանի հետ ժամանել է Արցախ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ ժամանել է Արցախ։ Այս մասին տեղեկանում ենք Արցախի հանրապետության նախա...
Թեհրանից հնչել է ուշագրավ հայտարարություն. նոր զարգացումներ են սպասվում
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունն ու ԱՄՆ-ը առավել քան երբևէ...
Ինչ իրավիճակ է Հորմուզի նեղուցի շուրջ այս ժամի դրությամբ
Հորմուզի նեղուցը շարունակում է բաց մնալ տարանցիկ նավարկության համար, հայտարարել է ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությու...