Թեհրանից հնչել է ուշագրավ հայտարարություն. նոր զարգացումներ են սպասվում
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունն ու ԱՄՆ-ը առավել քան երբևէ մոտ են համաձայնագրի ստորագրմանը, և, ամենայն հավանականությամբ, այն կկայանա Իսլամաբադում։
«Մենք առավել քան երբևէ մոտ ենք փոխըմբռնման հուշագրի ստորագրմանը և նախատեսում ենք դա անել Իսլամաբադում։ Մինչև դրա վերջնական համաձայնեցումը, լրատվամիջոցները պետք է զերծ մնան դրա բովանդակության վերաբերյալ շահարկումներից»,- նշել է Իրանի դիվանագիտական գերատեսչության ղեկավարը։
Արաղչիի խոսքով՝ բոլոր անհրաժեշտ ընթացակարգերի ավարտից հետո հանրությանը կներկայացվեն փաստաթղթի բովանդակության մանրամասները։
«Մեր պատասխանատու և թափանցիկ մոտեցմանը համապատասխան՝ բոլոր մանրամասները ժամանակին կհասցվեն հանրության ուշադրությանը»,- ընդգծել է նախարարը։
Նմանատիպ հոդվածներ
«Բարգավաճ Հայաստան»-ի քվեները անվավեր են ճանաչվել. նոր հայտարարություն
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանը գրում է․ «Հարգելի՛ հայրենակիցներ «Բարգավաճ Հայաստան»...
ԿԸՀ-ն խուժանություն արեց՝ զրկելով ԲՀԿ-ին 200-ից ավել ձայնից. Սաղաթելյան
ԿԸՀ-ն նոր մասշտաբի խուժանություն արեց՝ զրկելով ԲՀԿ-ին 200-ից ավել ձայնից: Այդ մասին հայտարարել է Հայաստան դաշինքի պատգամ...
Իրանը պատրաստվում է հրաժեշտ տալ Ալի Խամենեիին
Իրանի զոհված գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հուղարկավորությունը կկայանա հունիսի 25-ից հետո։ Այս մասին հայտնում է իրանակ...
«Հազարավոր քարոզիչների ձայներ կեղծելու վրա բռնվել են». Կարապետյան
«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մենք էլ ասում ենք ընտրակաշա...