Վթարների թիվը կանխամտածված խեղաթյուրվել է․ Ռոմանոս Պետրոսյան
ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում վիճակագրություն է հրապարակել:
«2025թ. օգոստոսի 1-ից մինչև հոկտեմբերի 20-ն ընկած ժամանակահատվածում՝ ժամանակավոր կառավարչի նշանակումից հետո, ՀԷՑ-ի ամբողջ բաշխիչ ցանցում տեղի է ունեցել շուրջ 2281 վթար, որոնք բոլորն ամբողջապես գրանցվել են օպերատիվ մատյաններում և ներառվել պաշտոնական հաշվետվություններում։
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում վթարների փաստացի թիվը ՀԷՑ-ում եղել է 2782 (շուրջ 500-ով ավելի), որոնք հաշվառվել են «ձեռքի տակի գրառումներում», սակայն օպերատիվ գրանցամատյաններում և ՀԾԿՀ ներկայացվող հաշվետվություններում դրանց թիվը կանխամտածված կերպով խեղաթյուրվել է, և դրանցից գրանցվել են ընդամենը 2122 վթար։
2025թ. նշված ժամանակահատվածի ընթացքում ՀԷՑ-ի բաշխիչ ցանցում տեղի ունեցած վթարների միջին տևողությունը կազմել է 53,12 րոպե (1 ժամից պակաս): 2024թ. նույն ժամանակաշրջանում ՀԷՑ-ում վթարների միջին տևողությունը կազմել է 73,18 րոպե (մոտ 37,8%-ով ավելի, քան այս տարի): Ահա այսպիսի արդյունավետ կառավարման ցուցանիշներ՝ իրենց ձևով»,- գրել է Պետրոսյանը։
Նմանատիպ հոդվածներ
Խաղաղության վերբերյալ որևէ բանակցություն Ադրբեջանի հետ այս պահին չի ընթանում. ՀՀ ԱԳ նախարար
Խաղաղության վերբերյալ որևէ բանակցություն այս պահին չի ընթանում, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ ճեպազրույցի ժամանակ հայ...
Երևանում աղբակույտերը վերածվում են առողջությանը վնասող ռիսկային օջախների
«Հայաստանի Հանրապետություն»-ը գրում է. «Երևանը չի մաքրվում գարշահոտից՝ կապված ոչ պատշաճ աղբահանության հետ: ՀՀ առողջապահա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Շրի Լանկայում բողոքի ակցիայի մասնակիցները պառկել են նախագահի մահճակալին
Շրի Լանկայում անկարգությունների պատճառով առաջիկա րոպեներին սպասվում է Շրի Լանկայի խորհրդարանի արտակարգ նիստ։ Երկրի նախագ...
Եվրոպայում գազի գինը1000 խմ-ի դիմաց գերազանցել է 2100 դոլարը
Եվրոպայում գազի հոկտեմբերյան ֆյուչերսների գինը 1000խմ-ի դիմաց հասել է 2100 դոլարի(+21%): Այս մասին հայտնում է Kommersant...