ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Շրի Լանկայում բողոքի ակցիայի մասնակիցները պառկել են նախագահի մահճակալին
Շրի Լանկայում անկարգությունների պատճառով առաջիկա րոպեներին սպասվում է Շրի Լանկայի խորհրդարանի արտակարգ նիստ։ Երկրի նախագահն արդեն հայտարարել է, որ պատրաստ է ենթարկվել կուսակցությունների ղեկավարների ցանկացած որոշմանը։ Այդ ընթացքում սոցցանցերում հայտնվել են նախագահականում տեղի ունեցած ջարդերի կադրերը։
Կադրերում երևում է, թե ինչպես են բողոքի ակցիայի մասնակիցները նախագահականում զվարճանում։
Հավելենք, որ Շրի Լանկայի խորհրդարանի նախագահ Մահինդա Յապա Աբեյվարդենան հրաժարվել է երկրի ժամանակավոր նախագահ դառնալ։ Այս մասին հայտարարել է «Շրի Լանկայի մահմեդական կոնգրես» կուսակցության ղեկավար Ռաուֆ Հաքիմը։
Մինչ այդ վարչապետ Ռանիլ Վիկրեմեսինգհեն կուսակցությունների առաջնորդների արտահերթ նիստ է հրավիրել (ոմանք, այդ թվում՝ վարչապետը, մասնակցել են Zoom-ի միջոցով): Մի խումբ պատգամավորներ նախագահին հորդորել են հրաժարական տալ։ Սահմանադրության համաձայն՝ երկրի ժամանակավոր նախագահ պետք է դառնար խորհրդարանի նախագահը։
Այսօր Շրի Լանկայի մայրաքաղաքում բողոքի ցույցեր են կազմակերպվել։ Նախատեսված խաղաղ երթի փոխարեն ցուցարարները ճեղքել են ոստիկանական պատնեշն ու գրավել նախագահի նստավայրը։ Ցույցերի հետևանքով տուժել է առնվազն 40 մարդ, այդ թվում՝ երկու ոստիկան։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Շնաձկան ևս մեկ հարձակում Եգիպտոսում
Հուրգադայում շնաձկան հարձակման հետևանքով ևս մեկ կին է մահացել: Այս մասին հայտնում է Եգիպտոսի շրջակա միջավայրի նախա...
Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը ապատեղեկատվություն է տարածել, հայտարարելով, թե իբր հուլիսի 8-ի երեկոյան ՀՀ ԶՈՒ ս...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ցանկացանք այնպիսի տեղ կառուցել, որ Հայաստանի որ անկյունից էլ նայես՝ երևա․ Ծառուկյանը՝ Հիսուս Քրիստոսի արձանի մասին
Հատիս լեռան վրա մեկնարկել են Հիսուս Քրիստոսի արձանի կառուցման աշխատանքները: Գագիկ Ծառուկյանը պատասխանել է լրագրողների հա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Շրի Լանկայում ցուցարարները զվարճանում են նախագահականի լողավազանում
Շրի Լանկայում ցուցարարները գրավել են նախագահի նստավայրը: Համացանցում տեսանյութ է տարածվել՝ ինչպես են բողոքի ակցիայի մասն...