Եվրոպայում գազի գինը1000 խմ-ի դիմաց գերազանցել է 2100 դոլարը
Եվրոպայում գազի հոկտեմբերյան ֆյուչերսների գինը 1000խմ-ի դիմաց հասել է 2100 դոլարի(+21%): Այս մասին հայտնում է Kommersant.ru-ն՝ հղում տալով ICE բորսայի տվյալներին։ Այն սկսել է կտրուկ աճել Մոսկվայի ժամանակով մոտավորապես 15:00-ին, երբ սկսեցին տեղեկություններ հայտնվել Nord Stream-ից գազի «հսկայական արտահոսքի» մասին: Ավելի ուշ «Գազպրոմը» հայտարարեց, որ ՌԴ իշխանությունները կարող են պատժամիջոցներ կիրառել ուկրաինական «Նավթոգազ»-ի դեմ, այս հաղորդագրությունը նույնպես կարող էր ազդել գների բարձրացման վրա։
Սեպտեմբերի 27-ին Դանիայի իշխանությունները հայտնել են «Հյուսիսային հոսք» և «Հյուսիսային հոսք 2» գազատարներից գազի «հսկայական արտահոսքի» մասին։ Ավելի ուշ Շվեդիայի իշխանությունները հայտնել են գազատարի արտահոսքի մասին։ Nord Stream AG օպերատորի խոսքով՝ Nord Stream-ի միանգամից երեք գծերի վնասներն աննախադեպ են։ Գերմանական Tagesspiegel թերթի տվյալներով՝ միջադեպի պատճառներից մեկը կարող էր դիվերսիան լինել։ Վերլուծաբանները կարծում են, որ վերանորոգումը կարող է տևել մինչև մի քանի տարի:
Սեպտեմբերի 26-ի ցերեկը հոլանդական TTF հանգույցում գազի հոկտեմբերյան ֆյուչերսները նվազել են 10%-ով և վաճառվել հազար խորանարդ մետրի դիմաց 1700 դոլարով։ Հուլիս ամսից ի վեր առաջին անգամ Եվրոպական ստորգետնյա գազապահեստարանների զբաղվածությունը սեպտեմբերի 24-ի դրությամբ կազմել է 87,4%:
Նմանատիպ հոդվածներ
Հայտնաբերվել է սեպտեմբերի 14-ից անհայտ կորած համարվող շարքային Սամվել Գրիգորիի Անթանյանը. ՀՀ ՊՆ
Սեպտեմբերի 27-ին հայտնաբերվել է ադրբեջանական լայնածավալ ռազմական ագրեսիայի ժամանակ՝ սեպտեմբերի 14-ից անհայտ կորած համարվ...
Ինչ է կատարվել Շաքիի գյուղում, և ովքեր են եղել գյուղ ներթափանցած անձինք. մանրամասներ
Սույն թվականի ՝սեպտեմբերի 17-ին ,ՀՀ Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Շաքի բնակավայրում ժամը՝ 14։40-ին գյուղում գործող խանո...
Տուապսեի շրջանից զորակոչվածների 90%-ը հայե՞ր են. ինչ փաստաթուղթ է տարածվում
Համացանցում տարածվել է փաստաթղթի լուսապատկեր, որում ներկայացված է Ռուսաստանի Տուապսե շրջանից զորակոչված ՌԴ քաղաքացիների...
ՏԻՄ ընտրություններ Հայաստանում. նախնական արդյունքները
Երեկ տեղական ինքնակառավարման մարմինների համամասնական ընտրակարգով հերթական ընտրություններ անցկացվեցին Արագածոտնի, Գեղարքո...