Նուբարաշենի աղբավայրի դիտավորյալ հրդեհման գործով մարդիկ կան ներգրավված. քաղաքապետ
Ես գիտեմ, որ պրոցես է ընթանում, տարբեր մարդիկ հարցաքննվել են, շատ կարևոր արձանագրել, թե ինչն է հիմք հանդիսացել այդ հայտարարության համար։ Այս մասին, այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նշեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով իր հայտարարությանը, որ Նուբարաշենի աղբավայրը դիտավորյալ հրդեհվել է։
«Երեք պրոցես է տեղի ունեցել, առաջինը աղբավայրի կառավարումը մասնավոր ընկերությունից քաղաքապետարանը վերցրել է՝ չեղարկելով պայմանագիրը։ Երկրորդ, միջադեպից 2 օր առաջ որոշ անձինք որոշ բաներ են խոսացել աղբավայրում, որ շուտով ինչ-որ բան է տեղի ունենալու, և երրորդ, հիմա քաղաքապետարանը այնտեղ ամբողջական տեսանկարահանման համակարգ է դնում, դնում է սահմանափակումներ տարատեսակ ավտոմեքենաների մուտքի և բավականին խիստ է լինելու այսուհետ վերահսկողությունը այդ հատվածում»,–ասաց նա՝ հավելելով, որ այդ գործով արդեն ներգրավված մարդիկ կան։
Հարցին՝ ի՞նչ եղավ ճապոնական ընկերությունը, որը ժամանակին եկել էր, ներդրումներ էր արել, Ավինյանը պատասխանեց. «Ճապոնական ընկերության արված աշխատանքը շատ կարևոր էր, բայց կարելի է ասել, ինքը իր մասշտաբով ուղղակի ցուցադրական աշխատանք էր, շատ փոքր էր։ Դա ընդամենը մի օրինակ է, թե ինչպես կարող է աշխատել։ Այդ մանրամասները, թե ինչի գնաց, ինչի չեղավ և մնացյալը, ես կդժվարանամ ասել»։
Նմանատիպ հոդվածներ
Ուկրաինայի ողջ տարածքում հայտարարվել է օդային հարձակման տագնապի ռեժիմ
Ուկրաինայի ողջ տարածքում օդային տագնապ Է հայտարարվել, այս մասին փաստում են Ուկրաինայի թվային փոխակերպման նախարարության ա...
Ուկրաինայի նախագահի կայքում Հայոց ցեղասպանության ճանաչման կոչ անող խնդրագիր է հրապարակվել
Ուկրաինայի նախագահի կայքում հրապարակվել է խնդրագիր, որով կոչ է արվում ճանաչել Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպ...
5000 զոհ մենք չունենք. Նիկոլ Փաշինյան
Ինչպես պատերազմից առաջ, այնպես էլ պատերազմից հետո ՀՀ արտաքին անվտանգության համակարգը փոփոխություն չի կրել, այն հիմնված է...
ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության մեջ երբեք չի եղել որևէ օգտակար բան. Փաշինյան
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության մեջ չի տեսել որևէ օգտակար բան: Վարչապետը նման համոզմո...