Ուկրաինայի ողջ տարածքում հայտարարվել է օդային հարձակման տագնապի ռեժիմ
Ուկրաինայի ողջ տարածքում օդային տագնապ Է հայտարարվել, այս մասին փաստում են Ուկրաինայի թվային փոխակերպման նախարարության առցանց քարտեզի տվյալները, գրում է «ՏԱՍՍ»-ը:
Ժամը 7.51 -ին օդային տագնապի ազդանշան է հնչել Կիևում, Ռովնոյի, Պոլտավայի, Սումիի, Չերկասիի, Կիրովոգրադի, Չեռնովցիի, Նիկոլաևի, Տերնոպոլի, Խմելնիցկի, Վոլինի, Վիննիցայի, Չեռնիգովի, Խարկովի, Օդեսայի մարզերում: Մեկ րոպե անց այն հայտարարվեց Ուկրաինայի ողջ տարածքում։
Ըստ Ուկրաինական ԶԼՄ-ների Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերը հարվածներ են հասցնում երկրի պաշտպանական, արդյունաբերության, ռազմական կառավարման և կապի օբյեկտների ուղղությամբ։
Ռուսական կողմը գրեթե միշտ նշում է, որ ռուսական զորքերն Ուկրաինայի զինված ուժերի հետ մարտերում հարվածներ չեն հասցնում բնակելի տներին և սոցիալական ենթակառուցվածքներին:
Նմանատիպ հոդվածներ
Ռուսական կողմը կատարեց Ադրբեջանի պահանջը
Ռուսական «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը փոխել է Ստեփանակերտի վերաբերյալ հրապարակված լրատվական հոդվածի վերն...
Ռուսական բանակը շրջապափակել է Ուկրաինայի զինված ուժերին․ նրանք կամավոր հանձնվում են
Ռուս զինծառայողները, սկսել են շրջապատել Շիպիլովկայի և Գրիգորովկայի մոտակայքում տեղակայված Ուկրաինայի զինված ուժերի խումբ...
Իրանից Ադրբեջան թռչող ԱԹՍ-ի մուտքը կանխվել է
Իրանի Իսլամական Հանրապետության տարածքից անօդաչու թռչող սարքի մուտքն դեպի Ադրբեջան կանխվել է։ Այս մասին հայտնո...
Կոչ ենք անում Բաքվին և Երևանին արագացնել խաղաղության համաձայնագրի ստորագրումը․ Իրանի ԱԳՆ
Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բեղային մամուլի ասուլիսում կոչ է արել Ադրբեջանին և...