Կասկադի անավարտ հատվածում Երևանի քաղաքապետարանի համար կկառուցվի 36․000 մ² կոմպլեքս. քաղաքապետ
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը սոցցանցի իր էջում հայտնել է, որ քննարկելու են Կասկադ համալիրի անավարտ հատվածի վերակառուցման ծրագիրը։
«Գրեթե մեկ տարի տևած քննարկումներն ու համառ աշխատանքը մեզ բերել են այս կարևոր հանգրվանին։ Սա մի գործընթաց էր, որի հաջողության հանդեպ շատերը թերհավատ էին, բայց մենք հավատացինք, աշխատեցինք ու Կասկադի նախագծի իրականացման հարցը այսօր պաշտոնապես հաստատվելու է»,- գրել է նա։
Արդեն ավագանու նիստում քաղաքապետը հայտարարել է․
«Կասկադ անավարտ հատվածում Երևանի քաղաքապետարանի համար կառուցվելու է մոտ 36000 մ² կոմպլեքս, որը ունենալու է 1000 տեղանոց հանդիսությունների և երաժշտական դահլիճ, թանգարանային հատված, հասարակական հատվածներ»,- հայտարարել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Նա ընդգծել է, որ հարակից հատվածում Երևանի քաղաքապետարանը հնարավորություն է տալու կառուցել 125-135 հզ. մ² բիզնես նպատակներով կոմպլեքս։
«Հուսով ենք, 4-5 տարվա ընթացքում կունենանք Կասկադի ավարտական նախագիծը»,-նշել է նա։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայաստանում անցկացվում են հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունները
Հուլիսի 15-ին ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում ազդարարվել է «Արծիվ գործընկեր-2024» հայ-ամերիկյան համատ...
Մամիկոն Ասլանյանն արձագանքել է իր դեմ նախաձեռնված նոր քրեական վարույթին
Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Հակակոռուպցիոն կոմիտեի տարածած հաղոր...
Պուտինը՝ Ղրիմի կամրջի պայթեցման մասին
Ղրիմի կամրջի պայթեցման հեղինակները, կատարողները և պատվիրատուներն Ուկրաինայի հատուկ ծառայություններն են: Այս մասին ասել է...
Ալիևը քննադատել է Իրանին
Չնայած այն հանգամանքին, որ Թեհրանում «ահաբեկչության» օրվանից բավականին ժամանակ է անցել, Իրանի ոստիկանությունն ու ա...