Էջմիածնի թիվ 1 դպրոցի տնօրենին հեռախոսով ազատել են աշխատանքից. բողոքի ակցիա՝ ԿԳՄՍՆ–ի դիմաց
Էջմիածնի թիվ 1 դպրոցի տնօրենին հեռախոսով ազատել են աշխատանքից, ուսուցիչները ԿԳՄՍՆ–ի մոտ բողոքի ակցիա են իրականացնում։
«Մենք եկել ենք այստեղ, որպեսզի դիմում ներկայացնենք նախարարին, մեկն էլ կտանք վարչապետին։ Մեր դպրոցի տնօրենին հասցեագրված մեղադրանքն անհիմն է։ Պատճառաբանել են, թե քաղաքական զսպվածություն չի ցուցաբերել, բայց մեր դպրոցում քաղաքականությանը վերաբերող որևէ հարց չի քննարկվում ու չի խոսվում։ Մեր տնօրենի նման նվիրյալ անձ ես չեմ տեսել, դպրոցը միայն շահում է նմանատիպ ղեկավար ունենալով»,- ասել է դպրոցի մաթեմատիկայի ուսուցչուհին։
Շրջանառվող լուրերով՝ Արմավիրի ՔՊ-ական մարզպետի պաշտոնակատար Արգիշտի Մեխակյանն իր ծանոթին է ցանկանում դպրոցի տնօրենի պաշտոնում նշանակել։
Նմանատիպ հոդվածներ
ՈՒՂԻՂ. Մեկնարկել է կառավարության նիստը
Կառավարության մարտի 12-ի նիստի օրակարգում ընդգրկված է 39 հարց, որից 35-ը՝ չզեկուցվող, մեկ հարց էլ հանվել է նիստի օրակարգ...
Գերմանիայի ԱԳՆ-ն` կոչով դիմել է Չինաստանին
Գերմանիայի արտաքին գործերի նախարարը կոչ է արել Չինաստանին օգտագործել իր ազդեցությունը՝ Մոսկվային բանակցային սեղանի շուրջ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կառավարությունից Կիրանցի ղեկավարնին երաշխիք են տվել՝ գյուղի որևէ տուն չի հայտնվի Ադրբեջանի տարածքում
Կառավարությունից Կիրանցի համայնքային ղեկավար Կամո Շահինյանին 60% երաշխիք են տվել, որ գյուղի որևէ տուն չի հայտնվի Ադրբեջա...
Արարատ Միրզոյանը պատասխանել է Ադրբեջանի կողմից հնչեցրած կարծիքներին
ՀՀ–ն չի ստանձնել որևէ պարտավորություն` ներառյալ տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման մասով, որ չի կատարել։...