Արարատ Միրզոյանը պատասխանել է Ադրբեջանի կողմից հնչեցրած կարծիքներին
ՀՀ–ն չի ստանձնել որևէ պարտավորություն` ներառյալ տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման մասով, որ չի կատարել։ Այդ մասին ՀՀ ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
Նա պատասխանեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Մինասյանի այն հարցին, որ Ադրբեջանի ԱԳՆ–ից կարծիք է հնչել տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման մասով ՀՀ առաջարկների վերաբերյալ և նշվել է, որ ՀՀ–ն չի կատարում իր պարտավորությունները, իսկ Հայաստանի առաջարկները գնահատվել են ոչ պրակտիկ։
«Մենք պատրաստ ենք օր առաջ բացել բոլոր ենթակառուցվածքները, սակայն հարցն այստեղ միայն Ադրբեջանի մասին չէ. ապաշրջափակումը ավելի լայն հասկացողություն է։ Մենք Թուրքիայի հետ ունենք խոսակցություն` Գյումրի–Կարս երկաթգծի մասով, մենք մեր հերթին նաև նպատակ ունենք Ադրբեջանի ենթակառուցվածքների միջոցով կապ հաստատել Կենտրոնական Ասիայի, Չինաստանի հետ»,– հայտարարեց Միրզոյանը։
Նմանատիպ հոդվածներ
Էմանուել Մակրոնը ՝ Ուկրաինայի կապիտուլյացիայի մասին
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ որոշել է քննարկում բացել Ֆրանսիայի միջուկային զենքի օգտագործման վերա...
Զելենսկին ներողություն է խնդրել Թրամփից
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նամակով ներողություն է խնդրել Թրամփից Օվալաձև աշխատասենյակի բուռն վիճաբանությունից...
Որ դեպքում Ադրբեջանը կստորագրի վերջնական պայմանագիրը. Բաքվից արձագանքում են
Ադրբեջանի ԱԳՆ-ից հայտարարել են ՀՀ ԱԳՆ-ի հաղորդագրություններին։ Նշել են, թե ավարտվել են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղո...
Վլադիմիր Պուտինը հայտարարել է հրադադար կնքելու մասին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ համաձայն է Ուկրաինայում ռազմական գործողությունները...