Եղեռնի հուշարձանի շինարարական աշխատանքները ժամանակավորապես կդադարեցվեն
Եղեռնի հուշարձանի շինարարական աշխատանքները ժամանակավորապես կդադարեցվեն։ Այս մասին հայտարարել է Հայաստանի ճարտարապետների պալատը։
«Որոշվել է շինարարական աշխատանքները ժամանակավորապես դադարեցնել՝ շինհրապարակի պատշաճ կահավորման և աշխատանքների անվտանգության ապահովման նպատակով, ինչպես նաև շարունակել վերականգնման գործընթացը միայն արդեն իսկ մասնակի քանդված երեք մույթերի հատվածում՝ զուգահեռաբար շարունակելով մասնագիտական քննարկումները հուշարձանի ամբողջական վերականգնման ինժեներական լուծումների և մեթոդաբանության վերաբերյա»,– ասված է հայտարարության մեջ։
Սահմանվել է նաև շինաշխատանքների վարման մշտադիտարկում՝ ԿԳՄՍ նախարարի, պալատի նախագահի և նախագծի հեղինակային խմբի ներկայացուցչի մասնակցությամբ։
Այս որոշումը կայացվել է հուշարձանի տարածքում Հայաստանի ճարտարապետների պալատի խորհրդի անդամների իրականացրած շրջայցից և նախագծի հեղինակային խմբի հետ հանդիպումից հետո։ Պալատի դիմումի հիման վրա հրավիրվել է ԿԳՄՍ նախարարության գիտամեթոդական խորհրդի արտահերթ ընդլայնված նիստ, որին մասնակցել են պալատի խորհրդի հինգ անդամներ, այդ թվում՝ ճարտարապետ Անահիտ Թարխանյանը` Եղեռնի հուշահամալիրի հեղինակ Արթուր Թարխանյանի դուստրը (նա ավելի վաղ մտահոգություն էր հայտնել Եղեռնի հուշարձանի շինաշխատանքների առնչությամբ)։
Նմանատիպ հոդվածներ
Շոտլանդիայի ֆինանսների նախարարը 16-ամյա տղայի հետ սկանդալային նամակագրության պատճառով հրաժարական է ներկայացրել
Շոտլանդիայի ֆինանսների նախարար Դերեկ Մակեյը հրաժարական է տվել ՝ մամուլում հրապարակված16-ամյա մի տղայի հետ սկանդալային նա...
30․000 են տվել՝ դաշինքներից մեկի օգտին քվերակելու համար․ Ոստիկանությունն ընտրակաշառքի դեպք է բացահայտել
Ոստիկանության Արարատի բաժնի քրեական հետախույզներն ընտրակաշառքի վերաբերյալ օպերատիվ տվյալ են ստացել ու բացատրական աշխատան...
Թալիբները հայտարարել են Աֆղանստանում սպորտային միջոցառումների վերսկսման մասին․ ԶԼՄ
«Թալիբան» արմատական շարժումը հայտարարել է Աֆղանստանում սպորտային միջոցառումների վերսկսման մասին։«Արմենպրես»-ի փոխանցմամբ...
Թուրքիայի հայությունը աղետի գոտուն նվիրաբերել է ավելի քան 5մլն լիրա
Թուրքիայի Պոլսո հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը Շիշլի Ֆերիքյոյում գտնվող հայկական Սուրբ Վարդանանց եկեղեցում...