Թուրքիայի հայությունը աղետի գոտուն նվիրաբերել է ավելի քան 5մլն լիրա
Թուրքիայի Պոլսո հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը Շիշլի Ֆերիքյոյում գտնվող հայկական Սուրբ Վարդանանց եկեղեցում Մեծ պահքի նախօրեին մատուցած պատարագից հետո հայտարարությամբ է հանդես եկել լրատվամիջոցների համար։ Նա հոգու հանգստություն է ցանկացել մահացածների համար, իսկ վիրավորներին արագ ապաքինում մաղթել։ Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը:
Պատրիարք Մաշալյանը նաև նշել է, որ այս ծանր օրերին հումանիզմը պետք է ի հայտ գա մարդկանց մեջ։ Խոսելով աղետի գոտի հումանիտար օգնություն ուղարկելու մասին՝ նա ընդգծել է, որ պատրիարքարանն աղետի հենց 2-րդ օրն օգնություն է հավաքել և ուղարկել։
Հայկական հիմնադրամների միությունն էլ Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների վարչությանն է փոխանցել 2․5 մլն լիրայի օգնություն, իսկ փետրվարի 15-ի երեկոյան կազմակերպված «Թուրքիան մեկ սիրտ է» նախաձեռնության շրջանակներում Թուրքիայի հայկական համայնքի հիմնադրամներն առանձին անհատների հետ միասին հանգանակել և նվիրաբերել են 3 մլն լիրա։
Նմանատիպ հոդվածներ
«Վարժական հավաքների» անվան տակ պետությունը քաղաքացիներին փաստացի ներգավում է մեկ այլ «պարտադիր զինվորական ծառայության». «Թաթոյան» հիմնադրամ
«Վարժական հավաքների» անվան տակ պետությունը քաղաքացիներին փաստացի ներգավում է մեկ այլ «պարտադիր զինվորական ծառայության»`...
Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու միջնորդությունը մերժվել է
Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու միջնորդությունը մերժվել է: Այս մասին հաղորդեց Խաչատուրովի փաստաբանը: 3-րդ բանակա...
Սահմանամերձ համայնքների բնակիչների կոմունալների գումարը պեությունը կփոխհատուցվի
ՀՀ սահմանամերձ 5 մարզերի 82 համայնքների բնակիչների 2022թ–ի կոմունալ ծախսերի փոխհանտուցման համար ՀՀ պետական բյուջեից կտրա...
Կացարանի հրդեհի գործով քրեական հետապնդում է հարուցվել զորամասի ինժեներական ծառայության պետի նկատմամբ
Քննչական կոմիտեի Զինվորական քննչական գլխավոր վարչության 5-րդ կայազորային քննչական բաժնում քննվող քրեական վարույթի նյութե...