Շոտլանդիայի ֆինանսների նախարարը 16-ամյա տղայի հետ սկանդալային նամակագրության պատճառով հրաժարական է ներկայացրել
Շոտլանդիայի ֆինանսների նախարար Դերեկ Մակեյը հրաժարական է տվել ՝ մամուլում հրապարակված16-ամյա մի տղայի հետ սկանդալային նամակագրության պատճառով, գրում է BBC News- ը:
42-ամյա Մակեյը պետք է ներկայացներ 2020-2021 թվականների բյուջեի նախագիծը: Սակայն նա որոշել է, որ խելամիտ կլինի հեռանալ պաշտոնից: Վարչապետ Նիկոլա Ստերջոնը ընդունել է Մակեյի հրաժարականը:
«Ես ինձ հիմարի պես պահեցի, շատ եմ ցավում», - ասել է արդեն նախկին նախարարը:
Նախկին նախարարի և 16-ամյա տղայի նամակագրությունը հրապարակել է The Scottish Sun թերը: Թերթը գրել է, որ կես տարվա ընթացքում Մակեյը մոտ 270 նամակ է ուղարկել տղային, նրան անվանել քաղցր, հանդիպման հրավիրել ու խնդրել ոչ ոքչ չասել այդ մասին:
Նշենք, որ նախարարը 2013 թվականին հայտարարել է իր միասեռական լինելու մասին և բաժանվել է կնոջից:
Նմանատիպ հոդվածներ
ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ․ Արցախի «էլիտար» զորամասը, բարձրաստիճան պաշտոնյաների որդիներն ու «ինքնասպանության» դեպքերը․ Ուշագրավ մանրամասներ
Auroranews․am-ի լրագրողական թիմը սեփական հետաքննության շնորհիվ բացառիկ տեղեկություններ է պարզել հունվարի 30-ին Արցախի զո...
Վերմիշյանը գործում ներգրավված է որպես կաշառք ստացող, իսկ Ջոն Ֆարխոյանը՝ կաշառք տվող
Երևանի քննչական վարչության նախկին պետ Ջոն Ֆարխոյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու մեջ: Ֆարխոյանը գո...
Սպասվում է բուք և ձյան առատ տեղումներ. Սուրենյան
Օդերևութաբան Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել. «Փետրվարի 8-ին կեսօրից հետո` դեպի երեկո...
Հանրապետական ծննդատան նախկին տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը ազատության մեջ կմնա
ՀՀ նախկին գլխավոր գինեկոլոգ, երեխաների ապօրինի որդեգրման գործով մեղադրյալ Ռազմիկ Աբրահամյանը կմնա ազատության մեջ: Վերաքն...