Սա ոչ թե իրավական գործընթաց է, այլ քաղաքական հաշվեհարդարի սցենար․ Անանայանը՝ Վարդան Ղուկասյանի ձերբակալության մասին
Անկախ նրանից, թե հակակոռուպցիոն կոմիտեի վարույթում գտնվող գործի որ դրվագների հիման վրա են քննչական գործողություններ իրականացվում Գյումրու քաղաքապետարանում և ինչ իրավական հիմնավորումներով է տեղի ունենում Վարդան Ղուկասյանի ձերբակալությունը, ընտրած գործողությունների բիրտ և ցուցադրական բնույթը բացահայտորեն վկայում է մեկ բան. սա ոչ թե իրավական գործընթաց է, այլ քաղաքական հաշվեհարդարի սցենար։ Այն, ինչ տեղի է ունենում, իր ակունքներով հասնում է շուրջ մեկ ամիս առաջ վարչապետի Ազգային ժողովի ամբիոնից հնչեցրած ուղիղ «հանձնարարականին», որն էլ դարձել է քաղաքական հետապնդման գործիքակազմը գործի դնելու ազդանշան։ Այս մասին գրել է «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության անդամ Դավիթ Անանյանը:
«Այս ամենը ևս մեկ անգամ ապացուցում է, որ գործող իշխանությունը շարունակում է գործել ոչ թե իրավական պետության տրամաբանությամբ, այլ՝ վախի ու տեռորի միջոցով սեփական վերարտադրությունը ապահովելու ծրագրով։ Իշխանությունը, փորձում է վերակազմավորել իր գոյությունը ճնշումների, ցուցադրական ձերբակալությունների ու քաղաքական հակառակորդների դեմ «դատավարական շոուների» միջոցով։
Այդպիսի վարքագիծը ոչ միայն խարխլում է պետականության հիմքերը, այլև վերջնականապես բացահայտում է այս իշխանության դե ֆակտո լեգիտիմություն չունենալու փաստը։ Լեգիտիմ իշխանությունը չի դիմում ահաբեկչական մեթոդների սեփական ուժը ցուցադրելու և իր քաղաքական գոյությունը պահպանելու համար։ Այն, ինչ մենք ականատես ենք այսօր, ոչ այլ ինչ է, քան իշխանության գոյաբանական վախի հետևանքով կիրառվող քաղաքական տեռոր՝ ժողովրդավարական ինստիտուտների, հանրության և հանրային վստահության դեմ»,- գրել է նա:
Նմանատիպ հոդվածներ
Հաճելի գործընթաց է. Ալեն Սիմոնյանը՝ ընդդիմադիրներին մանդատներից զրկելու մասին
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը «շատ հաճելի» է որակում ընդդիմադիրներին մանդատներից զրկելու գործընթացը:Լրագրողներն...
Ադրբեջանը Ռուսաստանին մեղադրել է իր երկրում լրտեսներ ունենալու մեջ
Ադրբեջանի մամուլի խորհուրդը դիմել է միջազգային հանրությանը հայտարարելով, որ Ադրբեջանում որոշ ռուսական լրատվամիջոցներ աշխ...
Խափանելու ենք Ամուլսարը հանք դարձնելու բոլոր փորձերը. «Սասնա Ծռեր»-ի հայտարարությունը
«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցությունն Ամուլսարի հանքի հարցով հայտարարություն է տարածել՝ նշելով, որ խափանելու են Ամու...
Արցախում ֆեյքային գզվռտոց չի լինելու. Արցախի ԱԳ նախարար
Նպատակահարմար եմ գտնում հանրության լայն շերտերի համար մեկ անգամ ևս վերահաստատել հոկտեմբերի 8-ի հայտարարությունս 2020 թվա...