Հաճելի գործընթաց է. Ալեն Սիմոնյանը՝ ընդդիմադիրներին մանդատներից զրկելու մասին
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը «շատ հաճելի» է որակում ընդդիմադիրներին մանդատներից զրկելու գործընթացը:
Լրագրողներն այսօր ԱԺ նախագահից հետաքրքրվեցին՝ մանդատների մասով ի՞նչ գործընթաց է սկսվել խորհրդարանում, Սիմոնյանն էլ արձագանքեց. «Շատ հաճելի»:
Հարցին՝ լինելո՞ւ է այդ գործընթացը, թե՞ ոչ` ԱԺ նախագահը պատասխանեց. «Օրենքի պահանջ է, չի կարող չլինել»:
Հիշեցնենք՝ ՀՀ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հուլիսի 14-ին դիմելու է Սահմանադրական դատարան՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների բոլոր պատգամավորներին մանդատից զրկելու հարցով։
Ցանկում ընդգրկված է 33 պատգամավոր: Ցանկից բացակայում են «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Թագուհի Թովմասյանի և նույն խմբակցությունից դուրս եկած Իշխան Զաքարյանի անունները:
Նմանատիպ հոդվածներ
Բրիտանիային սպառնում է «աղետալի» ձմեռ և «միլիոնավոր» մուրացկաններ
Հաջորդ տարվա հունվարին բրիտանական տնային տնտեսությունների համար էլեկտրաէներգիայի վճարները կարող են աճել մինչև տարեկան ավ...
Ուկրաինայում իրավիճակը կարող է լուծվել խաղաղ ճանապարհով, բայց դա ձեռնտու չէ նաև ԱՄՆ-ին․ Վոլոդին
Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը հայտարարել է, որ Ուկրաինայում իրավիճակը կարող է լուծվել խաղաղ ճանապարհով, սակայն դ...
Իրանն ուրանի մինչեւ 20 տոկոս հարստացման մասին հայտարարեց
Իրանի Իսլամական Հանրապետության ատոմային էներգիայի կազմակերպության խոսնակ Բեհրուզ Քամալվանդին ասել է, որ երկիրը Ատոմային...
Ադրբեջանը սահմանի երկայնքով նոր պրովոկացիաների է գնալու. ադրբեջանագետ
Հակառակորդը Խաչիկ գյուղի վրա կրակ է բացել։ Վարդենիսի ուղղությամբ էլ թշնամու կրակահերթը չի դադարում։ Նմանատիպ տեղեկությու...