Արցախում ֆեյքային գզվռտոց չի լինելու. Արցախի ԱԳ նախարար
Նպատակահարմար եմ գտնում հանրության լայն շերտերի համար մեկ անգամ ևս վերահաստատել հոկտեմբերի 8-ի հայտարարությունս 2020 թվականի նախագահական ընտրություններին իմ ակտիվ մասնակցության մասին։
Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Արցախի Ագ նախարար Մասիս Մայիլյանը՝ մեկնաբանելով քաղաքական տարբեր խմբերի կողմից շահարկվող խոսակցությունները.
«Վերջին ժամանակներս քաղաքական որոշ շրջանակների կողմից ստահոդ լուրեր են տարածվում այն մասին, թե իբր հրաժարվել եմ հետագա ընտրապայքարից և, որ ամենազավեշտալին է, ինչ-որ գործարքի եմ գնացել։ Թեև ինձ ճանաչողները և հանրության գիտակից-տեղեկացված մասը հումորով վերաբերվեցին դրան, այնուամենայնիվ, նպատակահարմար եմ գտնում հանրության լայն շերտերի համար մեկ անգամ ևս վերահաստատել հոկտեմբերի 8-ի հայտարարությունս 2020 թվականի նախագահական ընտրություններին իմ ակտիվ մասնակցության մասին։
Շարունակելու եմ Արցախում արմատական բարեփոխումների ծրագրերի քննարկման և ընդունման նպատակով հանրության առողջ ուժերի լայն համախմբանն ուղղված ակտիվ ու վճռական գործունեությունը։ Վայրկյան անգամ չեմ կասկածում՝ բարեփոխումների արդյունքում մենք համատեղ ուժերով ապահովելու ենք մեր երկրի անվտանգ, բարեկեցիկ, հուսալի, արդար, քաղաքակիրթ և ժողովրդավարական ապագան, մի խոսքով՝ կերտելու ենք մեր Նոր Արցախը։
Ու այս ընթացքը կասեցնել հնարավոր չէ, ինչպես հնարավոր չէ պատմության անիվը հետ շրջել։ Առավել ևս՝ ֆեյքերով ու մանիպուլյացիաներով։ Սրանց հեղինակները չեն հասկանում, որ փոխվել են ժամանակները, ու որ փոքրիշատե լուրջ ընկալվելու և հեռանկար ունենալու միակ ուղին բառի բոլոր իմաստներով ստվերից դուրս գալն է և ազնիվ ու բացճակատ մրցակցությունը։ Սրա փոխարեն որոշ շրջանակներ տխուր ավանդույթի ուժով շարունակում են խոսել ընտրությունների կանխորոշված լինելու մասին։ Ստիպված եմ հիասթափեցնել նրանց՝ չկա նման բան, և, ուզեք-չուզեք, լինելու են մրցակցային ընտրություններ։ Ու մենք ամեն ինչ անելու ենք հանուն դրա՝ խափանելով խեղաթյուրման բոլոր փորձերը»,-գրել է նախարարը:
Նմանատիպ հոդվածներ
Կոշ համայնքի ղեկավարի հետ կապված անձինք ուղղորդել են ընտրողներին. «Անկախ դիտորդ»
Դեկտեմբերի 8-ին ՀՀ մի շարք համայնքներում տեղի են ունեցել համայնքապետի և ավագանու հերթական և արտահերթ ընտրություններ: ՏԻՄ...
Կենտրոնում նոր դիզայնով աղբամաններ են տեղադրվում․ Հակոբ Կարապետյան
Կենտրոնում նոր դիզայնով նոր աղբամաններ են տեղադրվում։ Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլ Փաշինյանը՝ Հանրապետության Հրապարակում կայանալիք ամանորյա միջոցառումների մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ ֆեյսբուքի ուղիղ եթերում խոսեց Հանրապետության Հրապարակում կայանալիք ամանորյա միջոցառում...
Մութ ամպեր՝ Ռուբեն Հայրապետյանի գլխին․ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դ...