«Մեր ձևով» շարժման արձագանքը Ռուբեն Մխիթարյանին բերման ենթարկելուն
Համացանցում են հայտնվել «Մեր ձևով» շարժման անդամ, իրավաբան, փաստաբան Ռուբեն Մխիթարյանին բերման ենթարկելու տեսանյութերը: Այս մասին հայտարարություն է տարածել «Մեր Ձևով» շարժումը։
«Դրանցից մեկում երևում է, թե ինչպես են իրավապահները, մասնավորապես` մի խումբ ոստիկանական համազգեստավորներ ու սև բերետավորներ, բիրտ ուժ կիրառում քաղաքացիների նկատմամաբ՝ խմբակային կերպով քաշքշելով ու գետնին տապալելով, ինչին որպես փաստաբան (Փաստաբանների պալատի անդամ), փորձում է արձագանքել և բռնության ենթարկվող քաղաքացիներին իրավական օգնություն ցույց տալ Ռուբեն Մխիթարյանը:
Արդյունքում, Մխիթարյանն է հայտնվել բերման ենթարկվածի կարգավիճակում:
Տեսանյութում լսվում են նրա խոսքերը՝ ուղղված իրեն բերման ենթարկող ոստիկաններին, թե «յոթ հոգով ծեծում էին...(նկատի ունի ոստիկանները քաղաքացիներին)»:
Մեկ այլ տեսանյութում տեսնում ենք ոստիկանական «պաշարման» մեջ հայտնված Մխիթարյանին՝ ձեռքերը վեր բարձրացրած :
Ակնհայտ է, որ իրավապահները Ռուբեն Մխիթարյանին բերման են ենթարկել անհիմն կերպով, ամենայն հավանակամությամբ, ունենալով և կատարելով քաղաքական հրահանգ»,-ասված է հայտարարության մեջ։
Նմանատիպ հոդվածներ
«Ուկրաինան կարող է անհետանալ աշխարհի քարտեզից». Մեդվեդև
Ուկրաինան որպես պետություն «այն ամենի արդյունքում, ինչ տեղի է ունենում» կարող է անհետանալ աշխարհի քարտեզից։ Ն...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ասենք էտի նկարում եք, որ ինչ անեք․ Ապարանում անհայտ անձինք խոչընդոտել են ՔՈ-ի քարոզարշավը
Անհայտ անձինք խոչընդոտել են «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության քարոզարշավը։ Այս մասին տեղեկանում ենք...
Սա կարևոր է նաև Հայաստանի կողմից իր պարտավորությունների կատարման առումով․ Հաջիզադե
Միջազգային խաղաղության և բարգավաճման համար Թրամփի «Ճանապարհային քարտեզի» (TRIPP) իրականացման շրջանակային փաստաթղթի ընդու...
«Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը լուրջ է». Տոյվո Կլաարը Երևանում է
Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը Երևանում է, այս մասին ավելի վաղ հայտնել էր սոցցանցի ի...