«Ուկրաինան կարող է անհետանալ աշխարհի քարտեզից». Մեդվեդև
Ուկրաինան որպես պետություն «այն ամենի արդյունքում, ինչ տեղի է ունենում» կարող է անհետանալ աշխարհի քարտեզից։
Նման կարծիք է հայտնել Ռուսաստանի Անվտանգության խորհրդի ղեկավարի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը հինգշաբթի օրը իր Telegram ալիքում։
«2014 թվականի հեղաշրջումից հետո Ուկրաինան կորցրեց իր պետական անկախությունը և անցավ կոլեկտիվ Արևմուտքի անմիջական վերահսկողության տակ, ինչպես նաև կարծում էր, որ ՆԱՏՕ-ն կապահովի իր անվտանգությունը: Այն ամենի արդյունքում, ինչ տեղի է ունենում, Ուկրաինան կարող է կորցնել պետական ինքնիշխանության մնացորդները եւ անհետանալ աշխարհի քարտեզից»,-ասել է Մեդվեդևը:
Նա նաև վստահություն է հայտնել, որ «ուկրաինացի հանցագործները, անշուշտ, կդատվեն Ուկրաինայի և Ռուսաստանի ժողովուրդների նկատմամբ իրականացված վայրագությունների համար»։
Նմանատիպ հոդվածներ
«Կուզի Հայաստանը, թե ոչ, իրականությունը դա է». Չավուշօղլու
Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն թուրքական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է, որ Հայաստանի հե...
«Նախագահ են ընտրել տկարամիտ, տարօրինակ պապիկի». Մեդվեդև
ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը Telegram֊ի ալիքում գրառում է արել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վերաբ...
«Զելենսկին լուրջ է տրամադրված, շուտով շատ անակնկալներ կլինեն». Անդրեյ Երմակ
Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակն ասել է, որ նախագահ Վլադիմիր Զելենսկին լրջորեն է վերաբերվում ուկրաի...
«Ասելը հերիք չէ, Հայաստանը պետք է հստակ քայլեր անի». Չավուշօղլու
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն թուրքական հեռուստաընկեությանը տված հարցազրույցում ասել է, որ Հայաստանը պետք...