Գյումրիում իրավիճակը շարունակում է լարված մնալ
Այս պահին լարված է ոչ միայն Գյումրիի համայնքապետարանի դրսում, այլեւ ներսում։ Աշխատակիցների և դիմակավորված ուժայինների միջև քաշքշոց է տեղի ունեցել։
Քաղաքի բնակիչները հավաքվում են համայնքապետարանի դիմաց, որտեղ մեծ թվով ոստիկաններ կան։ Քիչ առաջ եւս երկու ավտոբուս ոստիկանական ուժեր են եկել։ Իրավապահները փակել են համայնքապետարանի մուտքի դուռը և թույլ չեն տալիս մարդկանց, այդ թվում համայնքապետարանի աշխատակիցների ելքն ու մուտքը։
Հավաքվածները սուլում են ոստիկաններին ու վանկարկում՝ «ամոթ»։ Ըստ համայնքապետարանի աշխատակիցների՝ համայնքապետ Վարդան Ղուկասյանը շենքում է, նրա դռան մոտ հսկողություն է սահմանվել։ Նրան, ըստ էության, մեկուսացրել են, իսկ դռան մոտ հավաքված աշխատակիցները մտավախություն ունեն, որ համայնքապետին ցանկանում են ձերբակալել։
Ավելի վաղ հայտնել էինք, որ քրեական ոստիկանության աշխատակիցները վաղ առավոտյան մտնել են Գյումրիի համայնքապետարան։ Դիմակավորված հատուկջոկատայինները արգելել են աշխատակիցների ելքնումուտքը։ Աշխատակիցները հայտնել էին, որ դեռ որևէ տեղեկություն չունեն, թե ինչ գործի շրջանակում են նրանք ժամանել։
Նմանատիպ հոդվածներ
«Ժողովուրդ». Իշխանությունները Արթուր Ջավադյանին փոխարինող են գտել
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` իշխանությունները Կենտրոնական բանկի ղեկավար Արթուր...
Երեկ Արցախում էի. քննարկել ենք հակառակորդին արժանի հակաահաբեկչական հարված հասցնելու հետագա քայլերը. Փաշինյան
«Այց Արցախ։Երեկ Արցախում էի:ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի եւ Զինված ուժերի բարձրագույն սպայակազմի հետ քննարկել ենք հա...
Հայ ընդդիմադիր քրեաօլիգարխները հանդիպել են Դուբայում. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր աղբյուրի փոխանցմամբ` օրերս Դուբայում հանդիպել են ընդդիմադիր դարձած հայաստանյան քրեաօլիգար...
Մեզ բացահայտ պատերազմ է հայտարարված․ Լավրով
Արևմուտքի երկրները Ուկրաինայի օգնությամբ պատերազմ են հայտարարել Ռուսաստանին, սակայն կիևյան ռեժիմն անօգնական է առանց արևմ...