Աջափնյակի «խաղահրապարակում» երկու երեխա վնասվածքներ են ստացել. Էդուարդ Հայրումյան

Աջափնյակում խաղահրապարակում երկու երեխա վնասվածքներ են ստացել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ակտիվիստ Էդուարդ Հայրումյանը:


Կներեք, որ սենց լուսանկարներ եմ տեղադրում, բայց էլ չգիտեմ ոնց կարելիա Երևանի քաղաքապետարանի պաշտոնյաներին բացատրել, որ իրենց անգործությունը կարող է մարդկային կյանքեր արժենալ։


Առաջին բալիկի գլուխը ճղվել է այսօր՝ Աջափնյակ վարչական շրջանի Մարգարյան 20/2 շենքի «խաղահրապարակում», որտեղ ամեն քայլափոխի ցցված սուր մետաղներ են, իսկ աղջնակի գլուխը ճղվել է 2 օր առաջ։


Հիշեցնեմ, որ մեկ շաբաթ առաջ, Բյուրեղավան քաղաքում, խաղասարքն ընկել է 6 տարեկան բալիկի գլխին, ով մի քանի օր կոմայի մեջ մնալուց հետո, հիվանդանոցում մահացել է։ Դրանից հետո Երևանի բնակիչներն ինձ ամեն օր մի քանի վտանգավոր ու ջարդուխուրդ եղած խաղահրապարակի ֆոտոներ են ուղարկում, իսկ քաղաքապետարանի պաշտինյաները կարծես այլ իրականության մեջ են ապրում։


Տիգրան Ավինյան հանձնարարեք բոլոր վարչական շրջանների ղեկավարներին, որ գոնե շտապ նման վտանգավոր ցցերն ու խաղասարքերն ապամոնտաժեն կամ վերանորոգեն»,-գրել է Հայրումյանը։

Քաղաքականություն