Գերմանիան Վրաստանից հետ է կանչել իր դեսպանին
Գերմանիան որոշում է ընդունել հետ կանչել Վրաստանում իր դեսպան Պետեր Ֆիշերին, հաղորդել է երկրի ԱԳՆ-ն։ Բեռլինի գնահատմամբ՝ Վրաստանի ղեկավարությունը «արդեն մի քանի ամիս է, ինչ ատելություն է տարածում ԵՄ-ի և անձամբ Գերմանիայի դեսպանի նկատմամբ»։
ԱԳՆ-ի հայտարարության մեջ նշվում է, որ Ֆիշերը հետ է կանչվում խորհրդակցությունների և «հետագա քայլերը քննարկելու» համար։
Գերմանիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը նաև ընդգծել է, որ հոկտեմբերի 20-ին ԵՄ արտաքին գործերի խորհուրդը քննարկելու է Վրաստանում ստեղծված իրավիճակը։ Սեպտեմբերին Վրաստանի իշխանությունները մեղադրել էին Ֆիշերին երկրի ներքին գործերին միջամտելու համար՝ կառավարության քաղաքական գծի վերաբերյալ նրա քննադատական հայտարարությունների, ինչպես նաև ընդդիմադիր գործիչների դեմ դատավարություններին մասնակցելու համար։
Այդ ժամանակ դեսպանին հրավիրել էին Վրաստանի ԱԳՆ։ ԵՄ-Վրաստան հարաբերությունները վերջին մեկ տարվա ընթացքում լրջորեն վատթարացել են այն բանից հետո, երբ ընտրություններում հաղթել է «Վրացական երազանք» կուսակցությունը, որը կողմ է Ռուսաստանի հետ հարաբերությունների բարելավմանը։ «Վրացական երազանքը» փաստացի սառեցրել է երկրի Սահմանադրությամբ ամրագրված՝ ԵՄ-ին միտված եվրոպական ինտեգրման կուրսը, ինչը զանգվածային բողոքի ցույցերի պատճառ է դարձել։
Նմանատիպ հոդվածներ
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը դատական հայց է ներկայացրել Տեր Արամի դեմ
Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը դատական հայց է ներկայացրել հոգևորական Տեր Արամի (քահանա Ստեփան Ասատ...
Հունաստանը պատասխանել է Թուրքիայի սպառնալիքներին
Հունաստանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Յանիս Իկոնոմուն այսօր տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում ասել է, որ Աթ...
Կադիրովը խնդրել է ազատել իրեն Չեչնիայի ղեկավարի պաշտոնից
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովն ինքն է խնդրել, որ իրեն ազատեն պաշտոնից։ Այս մասին հայտնում է «Չեչնիան այսօր» գործակալու...
ԱՄՆ-ն «Բելավիա»-ին թույլ չի տվել թռիչքներ Ռուսաստան և ևս 5 երկիր
ԱՄՆ Առևտրի նախարարության արդյունաբերության և անվտանգության բյուրոն նամակ է ուղարկել «Բելավիա» ընկերության ղեկավարությանը...