Կադիրովը խնդրել է ազատել իրեն Չեչնիայի ղեկավարի պաշտոնից
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովն ինքն է խնդրել, որ իրեն ազատեն պաշտոնից։ Այս մասին հայտնում է «Չեչնիան այսօր» գործակալությունից, այս մասին Կադիրովն ասել է՝ մեկնաբանելով իր պաշտոնանկության մասին լուրերը։
«Ես նույնպես լսել եմ այդ լուրերը։ Տարբեր բաներ են գրում։ Ընդհակառակը, ես ինքս եմ խնդրում, որ ինձ ազատեն իմ պաշտոնից։ Մեկ ուրիշը կունենա իր սեփական նախաձեռնությունները, իր սեփական տեսլականը։ Հուսով եմ, որ իմ խնդրանքին կաջակցեն», – ասել է նա։
Ռամզան Կադիրովը Չեչնիայի ղեկավար է դարձել 2007 թ. ապրիլին։ Նա իր պաշտոնը զբաղեցնում է Ռուսաստանի տարածաշրջանների ղեկավարներից ամենաերկարը։ Վերջին անգամ Կադիրովը վերընտրվել էր 2021 թ. սեպտեմբերին՝ ստանալով ընտրողների ձայների 99,7%-ը։ Նրա լիազորությունների ժամկետն ավարտվում է 2026 թվականին։
Նմանատիպ հոդվածներ
Զախարովան անդրադարձել է Նոր Նորքում տեղի ունեցած միջադեպին
Գիտեք, ասացիք, ինձ համար շատ դժվար է պատկերացնել, թե ինչպես ընդհանրապես կարող էր նման բան հորինվել, որ Հայաստանում որևէ...
Մարտուն Գրիգորյանը մանրամասներ է հայտնել Կարեն Բադալյանի «անհետանալուց»
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Մարտուն Գրիգորյանը հաստատում է՝ Գյումրու ավագանու «Մեր քաղաքը» խմբակցության անդ...
Ալեն Սիմոնյանը հայտնել է` որտեղ է լինելու սահմնազատման վերջին կետը
Այն, ինչ մենք ստացել ենք Տավուշում սահմանազատման շնորհիվ, ՀՀ անկախության հիմնաքարերից մեկն է, լրագրողների հետ զրույցում...
Պատերազմը գցեցին մեր ջեբը ու իրենք թռան. Ալեն Սիմոնյան
Ասում էր` ճանապարհների գումարները մսխում եք, մի քանի անգամ նույն ճանապարհը սարքում եք, նախարարը, պատասխանեց՝ հարգելիս, ա...